Արցախ
© Photo : official site of the MoD of RA

Եթե կարիք լինի, ավելի մեծ քաղաքների կհարվածենք. Արցախի նախագահը ժամանակ է տվել Ադրբեջանին

Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020

Արայիկ Հարությունյանը վստահեցնում է, որ մինչև վերջին մարդն ու զինվորը պատրաստ են զոհվելու։ Անհնար է նման պարագայում հաղթել Արցախին։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Ադրբեջանին կոչ է անում ուշքի գալ, որովհետև Արցախի ՊԲ–ն շարունակելու է Գյանջայից բացի այլ քաղաքների, և եթե անհրաժեշտ լինի՝ ավելի մեծ քաղաքների հարվածել։ Հարությունյանը Facebook սոցցանցի իր էջում տեսանյութ է տեղադրել` ասելով, որ Գյանջայի ուղղությամբ միայն ժամանակավոր է կրակը դադարեցվել։

«Ի դեպ, հրամայել եմ դադարեցնել խոշոր քաղաքների վրա հրետանակոծությունը` ժամանակ տալով հակառակորդին։ Հեռու պահեք խաղաղ բնակչությանը։ Դուք եք սկսել այս պատերազմը, դուք եք առաջին հերթին խախտել հումանիզմի կանոնները` թիրախավորելով խաղաղ բնակչությանը։ Ժամանակ ունեք` մտածեք։ Շարունակելու ենք մինչև վերջ, մինչև վերջին մարդն ու զինվորը պատրաստ ենք զոհվելու։ Անհնար է նման պարագայում հաղթել»,–ասում է Հարությունյանը։

Նրա խոսքով` Արցախը հարվածել է Գյանջային, քանի որ Ադրբեջանն է պարտադրել. այդ կրակը եղել է նախազգուշացնող։

Արցախի նախագահն ասում է նաև, որ հակառակորդն արդեն մի քանի օր է` ռմբակոծում է բնակավայրերն ու մայրաքաղաք Ստեփանակերտը` «Սմերչով», «Պոլոնեզով» և տարբեր ամենաժամանակակից հեռահար հրթիռային համակարգերով։ Ամեն վայրկյան Ստեփանակերտի գլխին պտտվում են տարբեր ԱԹՍ–ներ և չեն դադարում հրթիռակոծել մայրաքաղաքը։

Հարությունյանը նշում է` սա սրբազան պատերազմ է, հայրենական պատերազմ է, և պետք է շարունակվի այս համախմբվածությունը։

Արցախի նախագահն ուզում է բոլորս միասին պայքարենք Ադրբեջանի դեմ, բայց ոչ ադրբեջանցիների, քանի որ Ադրբեջանի ժողովուրդը գերի է  բռնապետ իշխանության և Թուրքիայի ձեռքին։

«Ադրբեջանի ժողովուրդն իշխանության կեղծ աշխարհաքաղաքական ձգտումների, իշխանությունը պահելու մոլուցքի պատճառով տառապում է։ Տառապում են, քանի որ այս ամբողջի հետևանքները խաղաղ ժողովուրդն է քավելու։ Ադրբեջանի ժողովուրդը ևս տուժող կողմն է լինելու, ինչի համար էլ պետք է պայքարենք Ադրբեջանի քաղաքական իշխանության դեմ։ Այս փուլում քաղաքակիրթ եղանակով ենք պայքարելու։ Նշում եմ` այս փուլում։ Չկասկածեք, հաղթանակը մերն է լինելու»,–ասում է Հարությունյանը։

Նա իր խոսքն ամփոփում է նշելով, որ ամեն ինչի համար պատասխան է տալու Ալիևի ընտանիքը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՊԲ–ն խոցել է Գյանջայի ռազմական օդանավակայանը։ Դրան հաջորդեց Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, թե կրակել է Հայաստանի ԶՈւ–ն։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր այս լուրերը։

Ըստ թեմայի

Ադրբեջանն օրը սկսել է կորուստներով. ՊԲ–ն ևս 3 ինքնաթիռ ու 2 տանկ է խոցել
Գյանջայի ուղղությամբ կրակը դադարեցվել է անմեղ զոհերից խուսափելու համար. Հարությունյան
Ադրբեջանի համար սարսափելի հետևանքներ են լինելու. Դավիթ Տոնոյան