Արցախ
© Photo : official site of the MoD of RA

Հերթական ՍՈւ-25 ինքնաթիռն ենք խոցել. Գարիկ Մովսեսյան

Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020

Հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսեսյանը նշեց, որ մեր զորքերը հաջողությամբ կատարում են իրենց առջև դրված խնդիրները։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. Հայկական զինված ուժերը քիչ առաջ Ադրբեջանի հերթական ՍՈւ-25 ինքնաթիռն են խոցել։ Մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց Հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսեսյանը։

«Մեր զորքերը հաջողությամբ կատարում են իրենց առջև դրված խնդիրները։ Ասուլիսից 10 րոպե առաջ հերթական ՍՈւ-25 գրոհիչն ենք խփել»,–ասաց Մովսեսյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 15-ի ժամը 14:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 604 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 20 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

Ըստ թեմայի

Հերոսական դրվագներ ռազմաճակատից. շարքային Մարգարյանը թշնամու 2 ՍՈւ-25 ինքնաթիռ է խոցել
Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները թշնամու Սու-25 գրոհիչ են խոցել
Թշնամու Սու-25 գրոհիչ է խոցվել Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումների կողմից