Արցախ
© Photo : official site of the MoD of RA

Մի քանի անգամ հարձակվող ալիքներով փորձել են գրավել մեր դիրքերը. Արծրուն Հովհաննիսյան

Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է իրավիճակն արցախա–ադրբեջանական հակամարտության գոտում։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի –Sputnik. Վաղ առավոտյան հակառակորդը մոտ մեկ ժամ ինտենսիվ հրետակոծությունից հետո հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մի քանի անգամ հարձակվող ալիքներով փորձել են գրավել մեր դիրքերը, սակայն հայ ռազմիկների քաջության ու հմտության շնորհիվ հետ են շպրտվել` կրելով զգալի մեծ կորուստներ»,–գրել է ՀՀ ՊՆ խոսնակը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 15-ի ժամը 14:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 604 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

Ըստ թեմայի

Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչների դաշինքը հետ չի կանգնելու որևէ հանցագործությունից. ԱԳՆ
Հայաստանը Ռուսաստանին և Իրանին է փոխանցել ադրբեջանական հանցագործությունների ապացույցները
Արցախյան հակամարտության ընթացքում Ադրբեջանը միշտ ինքն է զինադադար խնդրել ու ինքն էլ խախտել