Արցախ
© Sputnik / Сергей Пивоваров

Հակառակորդի վերջին կորուստները` 1 ԱԹՍ, 6 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 120 զոհ

Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020

Արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով լարվածությունը պահպանվում է։ Ընթանում են համառ մարտեր։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Facebook–ի պաշտոնական էջում ներկայացրել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները։

Ըստ հաղորդագրության` վերջին մեկ օրում խոցվել է ևս 1 ԱԹՍ, 6 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, կա 120 զոհ:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 15-ի ժամը 14:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 604 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

Ըստ թեմայի

Կարմիր խաչը պատրաստ է ստանձնել միջնորդի դեր մարդկանց ու դիերի վերադարձի հարցում
Ադրբեջանի գործելաոճն անարգանք է սպանվածների դիերի նկատմամբ. ՄԻՊ
Ահաբեկիչների համարակալված դիերը` սառնարան–բեռնատարում. The Washington Post–ի անդրադարձը