Արցախ
© Ruptly . Screenshot

ՀՀ և Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկել են զինադադարի հարցը

Ստանալ կարճ հղումը
Հրադադար Արցախում

ՀՀ ԱԳ նախարարը նաև վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանը և հակամարտության խաղաղ կարգավորմանը:

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից, զրուցակիցները քննարկել են հոկտեմբերի 17-ին հումանիտար զինադադարի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը:

Նախարար Զոհրաբ Մնացականյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի և նախագահ Մակրոնի անձնական ներդրումը զինադադարի շուրջ պայմանավորվածության ձեռքբերման գործում, արձանագրել է, որ Ադրբեջանի ռազմական-քաղաքական ղեկավարությունը հերթական անգամ հրաժարվել է իրականացնել իր իսկ կողմից ստանձնած հանձնառությունը և շարունակում է լայնամասշտաբ ռազմական ագրեսիան Արցախի դեմ:

ՀՀ ԱԳ նախարարը նաև վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանը և հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Հիշեցնենք` երեկ` հոկտեմբերի 17-ին, ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Ալիևը պետք է հասկանա, որ ոչ թե 200 000–անոց Արցախի դեմ է կռվում, այլ 10 մլն–անոց հայության

Արցախի ՊԲ–ն այսօր առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք կան զոհեր ու վիրավորներ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ հայտնեց, որ հակառակորդը հարձակում է սկսել ձեռնտու դիրքեր գրավելու նպատակով։

Ըստ թեմայի

Ճահճուտներում կենդանիները հոշոտում են ադրբեջանցիների դիերը. Արծրուն Հովհաննիսյան
Էրդողանն ասել է` չի ցանկանում, որ Ադրբեջանը դադարեցնի մարտերը. Փաշինյան
Այստեղ են երկու գերի վերցրել, կամ ինչպես են ապրում զինծառայողները Արցախի առաջնագծում