Արցախ
© Sputnik / Aram Nersesyan ,

Պատերազմի աստվածները. այս ձեռքերն առանց հանգստի պայքարում են արդեն 23 օր

Ստանալ կարճ հղումը

Հոկտեմբերի 19-ին Հայաստանում նշում են հրթիռահրետանային զորքերի օրը։ Պատերազմական այս թեժ օրերին հրթիռային զորքերն ու հրետանին իրավամբ դարձել են հայ ժողովրդի փրկությունն ու հպարտությունը։

Հրետանավորներին հաճախ կոչում եմ «պատերազմի աստվածներ»։ Եվ դա միանգամայն հիմնավորված է. նրանք են ապահովում զորքերի կրակային հզորությունը։

Այս օրերին Ղարաբաղյան հակամարտության գոտում ընթացող պատերազմի առաջին իսկ օրվանից հայ հրետանավորները գրեթե հանգիստ չունեն. հրետանին մշտապես աշխատում է։ Sputnik Արմենիայի օրվա կադրում ժամկետային զինծառայող, ականանետորդ Լևոն Բաբայանի ձեռքերն են։ Նա արդեն 21 ամիս է ծառայում և վերջին 23 օրվա ընթացքում գրեթե չի հանգստացել։

© Sputnik / Aram Nersesyan ,
Լևոն Բաբայանը

Դիրքը, որ պահպանում են Բաբայանն ու զինակից ընկերները, մշտապես գտնվում է գնդակոծության տակ, իսկ նրանք թշնամուն համարժեք պատասխան են տալիս։

«Կմարտնչենք այնքան, մինչև թշնամին հետ չկանգնի», - ասում է Բաբայանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 18-ի ժամը 19:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 710 զինծառայողներ և 36 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6259 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 195 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 566 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները

Ըստ թեմայի

Պատերազմի իսկական աստվածները. ճանաչենք մեր հերոսներին
Ավինյանը շնորհավորել է պատերազմի աստվածներին. հրթիռահրետանային զորքերի տոնն է
Ադրբեջանը զրկվել է ևս 9 ԱԹՍ–ից և 12 զրահատենիկայից. թշնամու կորուստներն ավելանում են