Արցախ
© Sputnik / Andranik Ghazaryan

Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը հանդիպել են ՀՀ վարչապետի հետ

Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ - 2020

Արցախի նախկին նախագահներն իրենց մտահոգությունն են հայտնել Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տեղեկությունների վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Արցախի երկու նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը հրատապ կերպով Արցախից եկել են Երևան ու քիչ առաջ կառավարությունում հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, գրում է 168․am-ը։

Նրանց, ըստ կայքի, մտահոգել է երեկ ԱԱԽ նիստում և արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումների ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տեղեկությունների բովանդակությունը։

Վարչապետի մամլո խոսնակ Մանե Գևորգյանն ասել է, որ նման տեղեկություն չունի։

Կայքի տեսախցիկը, սակայն, արձանագրել է, թե ինչպես են Արցախի նախկին նախագահների ավտոմեքենաները դուրս գալիս կառավարության շենքից։

Հիշեցնենք, որ վերջին մեկ շաբաթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ բազմաթիվ հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել, այդ թվում 2 անգամ՝ արտախորհրդարանական ուժերի հետ։

Ըստ թեմայի

Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է անցկացվել
Փաշինյանն ու Ալիևը պատրաստ են հանդիպել
Փաշինյանը կրկին հանդիպել է արտախորհրդարանական ուժերի հետ. փակագծերը չեն բացել