Արցախ
© Sputnik / Asatur Yesayants

ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված քայլերը շարունակվում են. Պեսկով

Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կարգավորմանն ուղված քայլերի մասին:

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման և գործընթացը քաղաքական-դիվանագիտական հուն դուրս բերելու համար աշխատանքները շարունակվում են: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Տարվում են աշխատանքներ, որպեսզի ԼՂ հակամարտությունը դուրս բերվի քաղաքական-դիվանագիտական դաշտ», - ասել է Պեսկովը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 20-ի ժամը 14:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 772 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6309 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 200 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 576 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները

Ըստ թեմայի

Զգուշացրել էինք՝ դժոխք եք մուտք գործում. հակառակորդը նահանջում է. ՀՀ ՊՆ խոսնակ
Ինչի՞ մասին են փաստում Ադրբեջանի` հումանիտար հրադադարը խախտելու դեպքերը
Երկու նոր ազգային հերոս կունենանք. Փաշինյանը մանրամասնում է` ովքեր և ինչու