Արցախ
© Sputnik / Кирилл Каллиников

Ղարաբաղին վերաբերող փաստաթուղթը պետք է կյանքի կոչվի. Ռուդենկոն ու դեսպանը համակարծիք են

Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020

Ռուասաստանի փոխարտգործնախարարն ու Գերմանիայի դեսպանը խոսել են ԱՊՀ–ում տիրող իրավիճակի և Ղարաբաղյան հակամարտության մասին։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն Գերմանիայի դեսպան Գեզա Անդրեաս ֆոն Գայրի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողությունների թեման։ Ինչպես հաղորդում է Ռուսաստանի արտգործնախարարությունը, կողմերը հաստատել են, որ մոսկովյան հանդիպման ընթացքում ընդունված հայտարարության բոլոր դրույթների կատարումն այլընտրանք չունի։

Ռուդենկոն Գերմանիայի դեսպանին ընդունել է այսօր վերջինիս խնդրանքով։ Նրանք մտքեր են փոխանակել ԱՊՀ տարածքում տիրող իրավիճակի, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող ռազմական գործողությունների վերաբերյալ:

Զրուցակիցները քննարկել են նաև Ղրղզստանում և Բելառուսում տիրող իրավիճակը և ուկրաինական ճգնաժամի կարգավորման ընթացքը:

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակում էր հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Ադրբեջանը մինչև այսօր էլ խախտում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները։

Ըստ թեմայի

Սիրիացի զինյալ–ահաբեկիչների գործողություններն ուղիղ սպառնալիք են ՌԴ անվտանգությանը
ԱՄՆ պետքարտուղարն առանձին հանդիպումներ կունենա ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ
ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված քայլերը շարունակվում են. Պեսկով
«Երրորդ անգամ շատ ավելի կոշտ է լինելու». Բաբայանը` հրադադարի ու Ռուսաստանի մասին