Արցախ
© Photo : Facebook / Նոր Սեմյոնովկա / New Semyonovka

Տարեց զույգը մորթել ու վաճառել է կովն ու գումարը փոխանցել զինծառայողների հիմնադրամին

Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020

Գառնիկ պապն ու Մարուս տատը Նոր Սեմյոնովկա գյուղի ամենատարեց զույգերից են։ Նրանք իրենց լուման են ներդրել զոհված զինծառայողների ընտանիքներին սատարող հիմնադրամում։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Գեղարքունիքի մարզի Նոր Սեմյոնովկա գյուղի ամենատարեց զույգերից մեկը` 75-ամյա Մարուս տատն ու Գառնիկ պապը, մորթել ու վաճառել են իրենց կովն և գումարն ուղղել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Այս մասին տեղեկացնում է Նոր Սեմյոնովկայի Facebook-յան էջը։

«Արևշատություն ձեզ, Թարթարյանց զույգ, դուք արժանի եք մեծագույն հարգանքի։ Ու թող ձեր օրինակը վարակիչ լինի բոլորի համար», – գրված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքն ընդունվել էր ապրիլյան քառօրյա պատերազմից հետո`2016թ–ի դեկտեմբերի 14-ին, ուժի մեջ մտել 2017թ–ի հունվարի 1-ից։

ՀՀ աշխատող քաղաքացիներից յուրաքանչյուրն այս օրենքով պարտավորվում է իր ամսական աշխատավարձից ամեն ամիս 1000-ական դրամ վճարել զինծառայողների աջակցության հիմնադրամին։

Նախաձեռնությունը հանրության շրջանում ստացել է «1000 դրամների օրենք» անունը։

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի պաշտոնական կայքի տվյալներով հիմնադրամի ստեղծման պահից առ այսօր հավաքագրվել է 29 519 596 149 դրամ։ Դրանից 27 250 731 040 դրամը պարտադիր վճարումներով, 2 268 865 109` նվիրատվությամբ։ Այս գումարից առ այսօր օգտագործվել է 2 405 165 088 դրամը։

Վճարման անդորագիրը

Ըստ թեմայի

Քիմ Քարդաշյանը մեկ միլիոն դոլար է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին
Հույները 100 հազար դոլար են փոխանցել «Հայաստան» հիմնադրամին ու տապալել ադրբեջանական կայքը
Հարկատուներից շատերն այս տարի չեն վճարել զինծառայողների հիմնադրամի 1000 դրամները