Արցախ
© CC BY-SA 4.0 / Vmakenas (recropped, resized, recolored) / Gorge of the Tartar

Ադրբեջանը փորձում է խորացնել Արցախի տարածքում հումանիտար աղետը. ՄԻՊ

Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020

Ադրբեջանը կրակի տակ է պահում Արցախի և Հայաստանի հանրապետություններն իրար կապող ճանապարհը։ Արցախի ՄԻՊ–ը մեկնաբանում է, որ այդկերպ Ադրբեջանը փորձում է խաթարել երկու հանրապետությունների միջև հաղորդակցությունը։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանը փորձում է խորացնել Արցախի տարածքում հումանիտար աղետը։ Այսօր Արցախում հրավիրված մամուլի ասուլիսում նման հայտարարություն արեց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը` արձանագրելով, որ վերջին օրերին Ադրբեջանը թիրախավորում է հատկապես Արցախը Հայաստանին կապող ճանապարհը։

«Մասնավորապես` երեկ էլ հրետանային միջոցներով թիրախավորել են Բերձոր քաղաքը։ Սա ցույց է տալիս իրենց միտումը, որ փորձում են Արցախի և Հայաստանի հանրապետություններն իրար կապող այս ճանապարհը ինչ–որ ձևով կրակի տակ պահել, որպեսզի ինչ–որ ձևով խաթարեն երկու հանրապետությունների միջև հաղորդակցությունը, ինչը հումանիտար մեծ նշանակություն ունի»,– ասաց Բեգլարյանը։

Հիշեցնենք` հոկտեմբերի 23-ի կեսօրին` ժամը 14։20-ի սահմաններում, թշնամին «Գրադ» կայանքից հրթիռակոծել էր Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը։ Վնասը նյութական էր, խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 23-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 927 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6539 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 206 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 588 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

Ըստ թեմայի

Արցախում զոհված խաղաղ բնակիչների թիվն աճում է. Բեգլարյանը նոր տվյալներ է հրապարակել
Արտակ Բեգլարյանը հրապարակել է Արցախում մահացած խաղաղ բնակիչներից մեկի լուսանկարը
«Ինչպե՞ս սա հասկանանք». Արտակ Բեգլարյանը քննադատել է ՄԱԿ–ին