Արցախ
© Photo : official site of the MFA of RA

Մնացականյանն ԱՄՆ–ում հայ համայնքի ներկայացուցիչների հետ խոսել է ԼՂ իրավիճակի մասին

Ստանալ կարճ հղումը

Ամերիկայի հայկական համագումարի և Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի ներկայացուցիչները ԱԳ նախարարին ներկայացրել են իրենց մտահոգություններն Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. ԱԳՆ–ն տեղեկացնում է, որ հոկտեմբերի 23-ին և 24-ին Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ։

«Նախարարն իր զրուցակիցներին է ներկայացրել Ադրբեջանի՝ Թուրքիայի անմիջական աջակցությամբ և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի արդյունքում ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը և կրակի դադարեցման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը»,–նշված է հաղորդագրության մեջ։

ԱՄՆ–ի հայ բժիշկները տոմոգրաֆայի սարք են ուղարկել ՀՀ. հայտնի է` որ ԲԿ–ին այն կտրամադրվի

Ամերիկայի հայկական համագումարի և Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են Ամերիկայի համայնքի մտահոգություններն Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Նրանք իրազեկել են իրենց կողմից ձեռնարկվող քայլերի ու հետագա ծրագրերի վերաբերյալ։

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Նշենք, որ Մնացականյանը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի նախագահ Քերոլայն Մուգարի, համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանի, համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի, Ամերիկայի հայ ազգային կոմիտեի նախագահ Րաֆֆի Համփարյանիի, Կոմիտեի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համփարյանի և Հայ Դատի ազգային խորհրդի անդամ Անի Չաղլասյանի հետ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին մեկնարկել է Մնացականյանի աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ։ Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ՛Բրայենի հետ:

Ըստ թեմայի

Ադամ Շիֆը կոչ է արել ԱՄՆ-ին ճանաչել Արցախի անկախ հանրապետությունը
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին զգուշացրել է վտանգի մասին
ԱՄՆ–ն պետք է քայլեր ձեռնարկի և Ադրբեջանին ստիպի պահպանել հրադադարի ռեժիմը. Ֆրանկ Փալոն