Արցախ
© REUTERS / CARLOS BARRIA

Թրամփը հայտարարել է, որ հեշտությամբ կհասնի խաղաղ կարգավորմանն Արցախում

Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Հեմփշիր նահանգում նախընտրական հանրահավաքի ժամանակ Արցախի մասին հայտարարություն է արել։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կհասնի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանը` անվանելով այն «թեթև դեպք»։ Այս մասին նա հայտարարել է Նյու Հեմփշիր նահանգում նախընտրական հանրահավաքի ժամանակ, որը հեռարձակվել է իր YouTube–ի ալիքով։

«Մենք կկարգավորենք այդ հարցը։ Դա կլինի... Ես դա «թեթև դեպք» եմ անվանում։ Կկարգավորենք այն։ Գնացեք և ասացեք դա ձեր ժողովրդին։ Հայաստան։ Ինչո՞ւ ոչ։ Դա հեշտ է, եթե գիտես, ինչ ես անում», – հայտարարել է Թրամփը։

Ավելի վաղ` կիրակի, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ռոբերտ Օ՛Բրայենը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ «ԱՄՆ–ն մղում է Ադրբեջանի իշխանություններին ընդունել Հայաստանի հետ հրադադարի ռեժիմը, որն արդեն համաձայնել է այս առաջարկին»։

Վաշինգտոնում հոկտեմբերի 23-ին կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։ Երկու երկրների արտգործնախարարներն առանձին հանդիպումներ են ունեցել պետքարտուղարի հետ։ Հանդիպումը մեկնաբանելիս Մնացականյանն այն արդյունավետ էր անվանել։

Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԼՂՀ հարցով բանակցություններում «շատ լավ առաջընթաց» է գրանցվել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 25-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

Ըստ թեմայի

Ճանաչել Արցախը, չօգնել Բաքվին ու Անկարային. ԱՄՆ Կոնգրեսը բանաձևերի նախագծեր կքննարկի
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին զգուշացրել է վտանգի մասին
ԱՄՆ–ն պետք է քայլեր ձեռնարկի և Ադրբեջանին ստիպի պահպանել հրադադարի ռեժիմը. Ֆրանկ Փալոն