Արցախ
© Sputnik / Aram Nersesyan

Շուշին մերն է. բերդաքաղաքը դիմակայում է թշնամուն

Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020

Ծառայությունից շեշտում են՝ Շուշին գրավելը շարունակում է անհասանելի երազանք լինել թշնամու համար։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. Շուշիում ավերածությունները շատ են, բայց քաղաքը դիմակայում է թշնամուն։ Տեղեկությունը հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Շուշին շարունակում է մնալ թշնամական կողմի անհասանելի երազանքը։ Թեպետ քաղաքում ավերածությունները բազմաթիվ են, բայց բերդաքաղաքը դիմանում է թշնամու հարվածներին»,- նշված է ծառայության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակերտում։ Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։

Իսկ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը վաղ առավոտյան Facebook-ի իր էջում գրառում էր արել իրավիճակի մասին և լուսանկար հրապարակել, նշելով, որ դիմավորել է իր կյանքի ամենածանր լուսաբացներից մեկը, և որ կենաց ու մահու պայքարը շարունակվում է:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 6-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 262 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 749 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7510 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում

 

Ըստ թեմայի

Վերջ տվեք անհարկի քննարկումներին․ Արծրուն Հովհաննիսյանը՝ Շուշիի մասին
Շուշիից հարավ մեր զորքերը հաջողություններ ունեն․ Արծրուն Հովհաննիսյան
Արդեն երրորդ օրն է՝ ծանր մարտեր են ընթանում, որպեսզի Շուշին դիմակայի. Արծրուն Հովհաննիսյան