Արցախ
© Photo : Պաշտպանության Բանակ/ Artsakh Defence Army/ Армия обороны Арцаха

Աշխարհում ոչ մի տեղ այսքան «Բայրաքթար» չի զգետնվել, որքան մեզ մոտ. Արծրուն Հովհաննիսյան

Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020

Ադրբեջանական կողմը շարունակում է զինտեխնիկայի կորուստներ կրել։ Հենց այդ կորուստներին է անդրադարձել Արծրուն Հովհաննիսյանը։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Աշխարհում ոչ մի տեղ այսքան «Բայրաքթար» չի զգետնվել, որքան մեզ մոտ։ Այս մասին Facebook-ի իր էջում գել է ՀՀ Պն ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Ի դեպ, ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումներն այսօր, ժամը 13:40-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ խոցել են թշնամու հերթական «Բայրաքթարը»:

Ինչպես արդեն գրել ենք, այսօր հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տեղեկությունները։ Մեկ օրվա տվյալներով` խոցվել է ևս 4 ԱԹՍ, 35 զրահատեխնիկա, կա 150 զոհ:

Այսպիսով, Ադրբեջանն արդեն զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7630 կենդանի ուժից։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 8-ի ժամը 15։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում

Ըստ թեմայի

«Բայրաքթարները» ՀՀ սահմանի մոտ ամեն օր հետախուզական թռիչքներ են անում. ի՞նչն են դիտարկում
Garmin ընկերությունը կպարզի, թե ինչպես է իր արտադրանքը հայտնվել «Բայրաքթար» ԱԹՍ-ում
Հարավարևելյան ուղղությամբ թշնամու հերթական «Բայրաքթարն» է խոցվել. լուսանկարներ