Արցախ
© Sputnik / Asatur Yesayants.

Վահրամ Պողոսյանը հերքել է Կարմիր Շուկա գյուղի մասին տարածված տեղեկությունները

Ստանալ կարճ հղումը

Սոցիալական ցանցերում տարածված տեղեկություններով` Կարմիր Շուկան առաջիկայում հանձնվելու է Ադրբեջանին։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրառում է արել Facebook-ում` հերքելով Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղի մասին տեղեկությունները։

«Կարմիր շուկայի մասին` ֆեյսբուքում տարածվող տեղեկատվությունը կեղծ է: Ասեմ ավելին, առաջիկայում համայնքում բնակարանաշինության նոր ծրագիր է նախատեսվում»,– գրել է նա։

«Գորշ գոտի». սահմանազատման վիճարկելի հարցերը կարելի է առժամանակ սառեցնել. տեսանյութ

Նշենք, որ ըստ սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունների` Կարմիր Շուկան առաջիկայում հանձնվելու է Ադրբեջանին:

Վերևներից ասել են՝ ադրբեջանցիների հետ ինքներդ բանակցենք. շրջափակումից դուրս եկած կամավոր

 

Ըստ թեմայի

Գորիս-Կապան ճանապարհին արդեն ադրբեջանցի զինծառայողներ են կանգնած․ տեսանյութ
«Ծնկի իջանք, սկսեցինք աղոթել»․ կյանքը Սոթք գյուղում՝ Ադրբեջանից 9 կմ հեռավորության վրա
Ադրբեջանցիները փորձում են «կիսել» Ճակատեն գյուղի ալեհավաք կայանը․ նոր սահման են գծում