Արցախ
© Photo : Facebook / ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

ՌԴ-ից ևս 7 բեռնատար է ժամանել Արցախ

Ստանալ կարճ հղումը

Սա մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակն է, որը տրամադրում է Ռուսաստանի Դաշնությունը:

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնությունից մարդասիրական օգնության ևս 7 բեռնատար է ժամանել Արցախ: Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Ռուսաստանի ԱԻՆ համահավաք խմբավորման մասնագետները բեռնաթափել են հումանիտար օգնություն տեղափոխած յոթ երկաթուղային վագոն:

Ավելի ուշ հումանիտար օգնությունը կբաշխվի տարածաշրջանի տարբեր բնակավայրերին։

Սա մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակն է, որը տրամադրում է Ռուսաստանի Դաշնությունը:

Այս պահին ժամանել են 54 վագոններից 9-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԻՆ-ը 1,2 հազար տոննա մարդասիրական օգնության 54 վագոն կուղարկի Արցախի Հանրապետություն:

Արցախում ռուս սակրավորներն ավելի քան 218 հա տարածք մաքրել են պայթյունավտանգ առարկաներից

Ըստ թեմայի

Ֆրանսիայից ուղարկված հումանիտար օգնությունը կբաժանեն բուժհաստատություններին
Հունաստանից հումանիտար օգնություն է ուղարկվել Հայաստան. ի՞նչ է եղել ինքնաթիռում
Ձմռանը հումանիտար ճգնաժամը կարող է սրվել. Արցախի ՄԻՊ–ը հարցազրույց է տվել ՌԻԱ Նովոստիին