Արցախ
© Sputnik / Александр Кряжев

Վերջին 82 օրում Արցախում 1130 մարդ է վարակվել կորոնավիրուսով, հայտնի է` քանիսն են մահացել

Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում

Այն մարդիկ, որոնց մոտ հիվանդությունը թեթև ընթացք է ունեցել, ամբուլատոր բուժում են ստացել տնային պայմաններում:

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 21-ը Արցախում 1130 մարդ է վարակվել կորոնավիրուսով: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը` հղում անելով ԱՀ առողջապահության նախարարությանը։

«Նշված ժամանակահատվածծում Հանրապետական բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդությամբ  ստացիոնար բուժում են ստացել 232 հիվանդ, ապաքինվել են 129 քաղաքացի: Ներկայումս բուժում է ստանում 60 հիվանդ: Գրանցվել է մահվան  30 դեպք, որոնք հիմնականում տարեցներ են, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել խրոնիկ ուղեկցող հիվանդության և պոլիօրգանային անբավարարության պատճառով»,– նշված է հաղորդագրության մեջ։

ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները հոկտեմբերի 1-ից առ այսօր թեստավորման նպատակով 2585 նմուշառում են իրականացրել: Ներկայումս օրական միջինը 60-70 թեստ է իրականացվում:

Այն մարդիկ, որոնց մոտ հիվանդությունը թեթև ընթացք է ունեցել, ամբուլատոր բուժում են ստացել տնային պայմաններում։

«Արևիկ» բուժմիավորման  ինֆեկցիոն բաժանմունքում  բուժում են ստացել 51 հիվանդ, որից 48-ը դուրս են գրվել լավացումով, իսկ 3-ը` առողջական վիճակի վատացման պատճառով տեղափոխվել են Հանրապետական բժշկական կենտրոն:

Կարմիր խաչը շինարարական նյութեր է տրամադրել Արցախում 500 տան վերանորոգման համար

Նշենք, որ  «Արևիկ» բուժմիավորման ինֆեկցիոն մասնաշենքի տարածքում տեղադրվել է շարժական ֆլյուրոգրաֆ սարք, որը հնարավորություն է ընձեռել ճիշտ կազմակերպել կորոնավիրուսային վարակի (COVID-19) հիվանդների շարժը:

«Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից կատարվել են ախտահանման աշխատանքներ հաստատված օջախներում, սննդի օբյեկտներում, դպրոցներում և մանկապարտեզներում:

Ռուսաստանը ևս 7 վագոն մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախ

 

Ըստ թեմայի

Օգնո՞ւմ է վիտամին D-ն կորոնավիրուսի դեմ պայքարում. մեկնաբանում են գիտնականները
Գիտնականները կորոնավիրուսի կանխարգելման համար նոր միջոց են գտել
Ի՞նչ վտանգ է ներկայացնում կորոնավիրուսն ատամների համար. գիտնականների նոր բացահայտումը