Արցախ
© Sputnik / Aram Nersesyan ,

Արայիկ Հարությունյանը հետմահու պարգևատրել է պատերազմի ժամանակ զոհված փրկարարներին

Ստանալ կարճ հղումը

ԱԻ պետական ծառայության աշխատակիցներից մեկը ոչ միայն «Երախտագիտություն» մեդալի է արժանացել, այլև «Փառքի խաչ-Նոյ» հուշամեդալ է շնորհվել նրան։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը պարգևատրել է ԱԻ պետական ծառայության այն 4 աշխատակիցներին, որոնք իրենց մասնագիտական պարտքը կատարելիս անմահացել են պատերազմական գործողությունների ընթացքում։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Հարություն Աթաջանյանը, Դավիթ Դոլուխանյանը և Արայիկ Հակոբյանը պարգևատրվել են ««Արիություն» մեդալով, Իսկ Հովիկ Աղաջանյանը՝ «Երախտագիտություն» մեդալով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանագրով՝  Աղաջանյանին հետմահու շնորհվել է նաև «Փառքի խաչ-Նոյ» հուշամեդալ:

Արցախի նախագահը մի շարք ոստիկանների հետմահու պարգևատրել է «Արիության համար» մեդալով

Արմեն Սարգսյանի հրամանագրով մի շարք զինծառայողներ են պարգևատրվել, նաև` հետմահու

Ըստ թեմայի

Կրակագծից դուրս է բերել զոհերին ու վիրավորներին. ՊԲ–ն նոր հերոսների է ներկայացրել
Նոր հերոսներ. սերժանտ Եղիազարյանը հակագրոհի ժամանակ մեր դրոշը տեղադրել է դիտակետի վրա
Կարո ջան, չմտածես, կարևորը` ողջ ես. հայտնի լուսանկարի հերոսի պատմությունը