Արցախ
© Sputnik / Валерий Мельников

Արցախի Մարտունի քաղաքում և մի քանի այլ համայնքներում պայթյունների ձայներ կլսվեն

Ստանալ կարճ հղումը

Զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են իրականացվելու Արցախի մի քանի համայնքներում։

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Այսօրվա ընթացքում զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Արցախի Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում, ինչպես նաև Ստեփանակերտի օդանավակայանի մոտակայքում: Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել»,– նշված է հաղորդագրության մեջ:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է զանգահարել ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն:

2020թ. սեպտեմբերի 27-ից առ այսօր ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները, «Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը» և «Հելո Թրասթ» ոչ կառավարական ականազերծման կենտրոնը շարունակում են Արցախի տարածքը մաքրել չպայթած զենք-զինամթերքից` այն հավանական սպառնալիքներից դարձնելով ավելի անվտանգ:

Աշխատանքներին ավելի ուշ միացել են ՌԴ ՊՆ սակրավորները:

Մադրիդում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների և տուժածների մեջ հայեր չկան

Ըստ թեմայի

Որքա՞ն տարածք է ականազերծվել Արցախում․ տեսանյութ
517,8 հա մաքուր տարածք. խաղաղապահները շարունակում են ականազերծման աշխատանքներն Արցախում
ԼՂ տարածքն ականազերծվում է «Ուրան-6» համակարգերի և հատուկ պատրաստված շների օգնությամբ