«Ոսկե ծիրան» XII միջազգային կինոփառատոնի շրջանակում Երևան էր այցելել ամերիկյան անկախ կինոյի դասական դարձած, թվային նկարահանման բացառիկ մեթոդի հեղինակ և «TenderloinyGroup» արհեստանոցի հիմնադիր Ռոբ Նիլսոնը։ Նիլսոնը 1979թ.–ին արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե տեսախցիկ» մրցանակին, իսկ 1988թ.–ին` «Սանդենս» փառատոնի Գրան–պրի մրցանակին «Տապ և արևի լույս» ֆիլմի համար։
Ձեզ ենք ներկայացնում Վարպետի հետաքրքիր մտքերը, որոնք նա արտահայտել է Հայաստան կատարած այցի ընթացքում։