Լուսանկարներ

Գարեջուրը մարդուն վնաս չէ. ավանդույթներ և շատ գարեջուր

© Sputnik / Асатур ЕсаянцԳարեջրի փառատոն՝ Երևանում

© Sputnik / Asatur Yesayants. Գարեջրի փառատոն՝ Երևանում

Ստանալ կարճ հղումը

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի–Sputnik. Կարապի լճի հարակից տարածքում գարեջրի ամենամյա երկրորդ փառատոնն այսօր ընթացավ ուրախ մթնոլորտում` չնայած անձրևին ու ամպրոպին:

Հյուրերն ու երևանցիները հաճույքով մասնակցեցին փառատոնին: Եվ զարմանալի չէ. չէ՞ որ գարեջուրը, այդ թվում` տեղական և արտասահմանյան տեսակների, առատ էր։ Գարեջրի սիրահարներն այն կարող էին համտեսել թարմ եփված խեցգետնով կամ այլ խորտիկներով:
Տոնական տրամադրություն էր հաղորդում համերգային հագեցած ծրագիրը։

Փառատոնը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից բացեց  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և զբոսաշրջության վարչության պետ Կամո Մովսիսյանը:

«Գարեջրի փառատոնը դարձել է երևանցիների և հյուրերի ամենասիրելի տոներից մեկը», — նշեց նա:

Մովսիսյանը նաև նշեց, որ հայկական մայրաքաղաքում ամառային մշակութային ծրագրի ընդլայնումը միտված է աջակցելու քաղաքային զբոսաշրջության զարգացմանը:

Նա նաև հայտնեց, որ տեղական արտադրողներն այսօր ներկայացրեցին գարեջրի նոր տեսակներ արտասահմանյան փառատոների օրինակով, որոնց նրանք հաջողությամբ մասնակցում են:

«Հայաստանը վաղուց հայտնի է իր գարեջրային ավանդույթներով», — ավելացրեց քաղաքապետարանի զբոսաշրջության բաժնի պետ Մարիա Բարաղամյանը:

Այս տարի փառատոնին մասնակցում են «Երևանի գարեջրի» գործարանը («Կիլիկիա» ապրանքանիշով), «Գյումրի» և «Ալեքսանդրապոլ» գործարանները, «Beer Academia» գարեջրի ռեստորանը, «Յանկի» փաբը, «Karloff» ռեստորանը, Հայաստանի խեցգետնակերների ֆեդերացիան: Փառատոնին առաջին անգամ մասնակցեցին «Կոտայք» գարեջրի գործարանը և «BeerMania» գարեջրատուն-սրճարանը:

Գարեջրի փառատոնը դարձավ Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» ծրագրերի շրջանակներում կազմակերպած ավելի քան 500 միջոցառումներից մեկը: