Լուսանկարներ

Մատենադարան. ձեռագրերը չեն այրվում, այլ սիրով և հոգատարությամբ վերականգնվում են

© Sputnik / Asatur YesayantsSputnik Արմենիային հաջողվել է մտնել Մատենադարանի «սրբատեղի»` վերականգնողական բաժին, որտեղ եզակի ձեռագիր մատյաններն ու տպագիր նյութերը բառի բուն իմաստով երկրորդ կյանք են ստանում` վերականգնելով մարդկային ոգու և մտքի ձեռակերտ հուշարձանները
© Sputnik / Asatur YesayantsԱյսպես է չորացվում ճապոնական թուղթը, որն օգտագործվում է ձեռագրերի և հին տպագիր մատյանների վերականգնման համար։ Թուղթը պատրաստվում է թթի ծառի փայտից
© Sputnik / Asatur YesayantsՃապոնական թղթի ծայրերը խավ ունեն, որը թույլ է տալիս պատշաճ կերպով վերականգնել եզակի նմուշները
© Sputnik / Asatur YesayantsՎերականգնողը գլխավոր սկզբունք ունի` մի՛ վնասիր։ Վերականգնողն աշխատում է Վանից բերված եզակի ցուցանմուշի` Ավետարանի վրա
© Sputnik / Asatur YesayantsԳրքի փայտե շապիկ, որի վրա հին սլավոներեն է գրված
© Sputnik / Asatur YesayantsՎերականգնողը միացնում է հին սլավոներեն լեզվով գրքի վերականգնված էջերը
© Sputnik / Asatur YesayantsՍոսնձի և ճապոնական թղթի օգնությամբ Մատենադարանի աշխատողները վերականգնում են ձեռագրերի և գրքերի վնասված մասերը
© Sputnik / Asatur YesayantsՄատենադարանի աշխատակիցը մեր աչքի առաջ ավարտեց իր առաջին վերականգնած գրքի աշխատանքը
© Sputnik / Asatur YesayantsՎերականգնումից հետո ձեռագրերը դրվում են ծանրության տակ
© Sputnik / Asatur YesayantsԵզակի անգին նմուշները հաճախ սարսափելի տեսք են ունենում
© Sputnik / Asatur YesayantsԲայց նույնիսկ դա չի կանգնեցնում փորձառու վերականգնողներին
© Sputnik / Asatur YesayantsՎերականգնողների մանրազնին աշխատանքի շնորհիվ «հարություն են առնում» ոչ միայն բառերը, այլ նաև եզակի զարդանախշերը
© Sputnik / Asatur YesayantsՎանից բերված Ավետարան, որը եզակի է իր գեղեցկությամբ և ստեղծման վարպետությամբ
© Sputnik / Asatur YesayantsԱյս դարակների վրա են չորանում վերականգնված էջերը
© Sputnik / Asatur YesayantsԱշխատանքի կարգն այսպիսին է` ախտահանվում է յուրաքանչյուր օբյեկտ, որը մտնում է Մատենադարան, վերցվում են բակտերիաների և սնկերի առկայության նմուշներ, անհրաժեշտության դեպքում աշխատում են կենսաբանները, թերթիկներից յուրաքանչյուրը բուժման գործընթաց է անցնում
© Sputnik / Asatur YesayantsՎերականգնողը զգուշորեն դասավորում է վերականգնված գրքի էջերը<br /> յուրաքանչյուրը բուժման գործընթաց է անցնում
© Sputnik / Asatur YesayantsԳրքի կազմի մանրազնին մշակում
© Sputnik / Asatur YesayantsՓոշեզրկումը հիմնական ընթացակարգերից մեկն է, որը թույլ է տալիս պահպանել գրքերն ու ձեռագիր մատյանները
© Sputnik / Asatur YesayantsԱշխատանքի հաջորդ փուլում վերականգնված մասը ֆիքսվում է` գրքին սկզբնական տեսք հաղորդելու համար
© Sputnik / Asatur YesayantsԳրքերն ու ձեռագրերը Մատենադարանում հայտնվելուց առաջ շատ հաճախ պահված են լինում շատ վատ պայմաններում
© Sputnik / Asatur YesayantsԱխտահարումն անցկացվում է հատուկ լուծույթով, որը ստեղծվել է Հայաստանում հատուկ խոտաբույսերի հիման վրա
© Sputnik / Asatur YesayantsՄատենադարանի վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանն աշխատանքի ժամանակ
© Sputnik / Asatur YesayantsՎերականգնողի ձեռքերը վերածվում են կախարդական գործիքի, որը հարություն է տալիս Մատենադարանի եզակի նմուշները
© Sputnik / Asatur YesayantsՀաճախ ձեռագրերի և գրքերի էջերն այնքան են կպած լինում իրար, որ Մատենադարանի աշխատակիցները ստիպված են լինում հատուկ մշակման ճանապարհով թերթերն անջատել իրարից
© Sputnik / Asatur YesayantsՆույն գիրքը վերականգնումից առաջ և հետո
© Sputnik / Asatur YesayantsՅուրաքանչյուր ձեռագրի կամ գրքի համար մշակվում է հատուկ ռազմավարություն։ Յուրաքանչյուր նմուշն առանձին օրգանիզմն է, որի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացվում և ռազմավարություն մշակվում
© Sputnik / Asatur YesayantsՎերականգնվող նմուշի էջերից յուրաքանչյուրը հատուկ ուշադրություն և լուսավորություն է պահանջում
© Sputnik / Asatur YesayantsՄատենադարանի վերականգնողական բաժնի ղեկավարի խոսքով` իր «սաների» մեծ մասը հատուկ աուրա ունեն
© Sputnik / Asatur YesayantsԱստվածաշնչյան թեմայով եզակի զարդանախշի ևս մեկ նմուշ
© Sputnik / Asatur YesayantsՄատենադարանի աշխատակիցը զգուշորեն թրջում է ձեռագիր մատյանի էջերը։ Մատյանի պահպանումը շատ առումներով կախված է վարպետությունից
© Sputnik / Asatur YesayantsՎերականգնողի աշխատանքի նպատակը ոչ թե բացառիկ գեղեցկության հասնելն է, այլ հետագա քայքայումը և հնեցումը կանխելը, ինչպես նաև օբյեկտի պատմական տեսքը պահպանելը
© Sputnik / Asatur YesayantsՎերականգնողի աշխատանքային գործիքները, առանց որոնց անհնար է աշխատել
© Sputnik / Asatur YesayantsԱշխատանքի ավարտից հետո յուրաքանչյուր մատյան զգուշորեն փաթաթվում է հատուկ կտորի մեջ
© Sputnik / Asatur YesayantsՎերականգնումը գեղեցկության վիրահատություն չէ, համոզված է Մատենադարանի վերականգնողական բաժնի վարիչ Գայանե Էլիազյանը
Ստանալ կարճ հղումը

Sputnik Արմենիային հաջողվել է մուտք գործել Մատենադարանի «սրբատեղի»` վերականգնողական բաժին, որտեղ եզակի ձեռագիր մատյաններն ու տպագիր նյութերը բառի բուն իմաստով երկրորդ կյանք են ստանում` վերականգնելով մարդկային ոգու և մտքի ձեռակերտ հուշարձանները։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի– Sputnik. Հին ձեռագիր մատյանների թանգարան–ինստիտուտը հիմնվել է 1957թ.–ին։ Այստեղ պահվում է ավելի քան 18 հազար ձեռագիր մատյան, որոնք պատմության, աշխարհագրության, քերականության, փիլիսոփայության, իրավունքի, բժշկության մասին եզակի նյութեր են հայերեն, արաբերեն, պարսկերեն, հունարեն, ասորերեն, լատիներեն, եթովպերեն, հնդկերեն, ճապոներեն և այլ լեզուներով։ Պահոցի ֆոնդը մշտապես համալրվում է։ Միայն վերջին 3-4 տարիներին այն համալրվել է մոտավորապես մեկուկես հազար ձեռագրով։

Sputnik Արմենիային հաջողվել է մտնել Մատենադարանի «սրբատեղի»` վերականգնողական բաժին, որտեղ եզակի ձեռագրերը բառի բուն իմաստով երկրորդ կյանք են ստանում`  վերականգնելով մարդկային ոգու և մտքի ձեռակերտ հուշարձանները։

Վերականգնողի գլխավոր սկզբունքը` մի՛ վնասիր

Մատենադարանի վերականգնողական բաժնի վարիչ Գայանե Էլիազյանը Sputnik Արմենիա պորտալի թղթակցի հետ զրույցում խոսեց վերականգնողի աշխատանքի հիմնական սկզբունքների մասին և ներկայացրեց այն, ինչը, որպես կանոն, կադրից դուրս է մնում, քանի որ թանգարան–ինստիտուտի այցելուները տեսնում են միայն նրանց աշխատանքի արդյունքները։

«Մենք վերականգնում ենք այն ամենը, ինչ գտնվում է Մատենադարանում, որի արխիվում պահվում են ավելի քան 500 հազար փաստաթղթեր։ Մասնավորապես, հիմա մենք սկսել են Մոսկվայի Լազարյան ճեմարանի փաստաթղթերի վերականգնումը։ Այդ արխիվը շատ արժեքավոր է, բայց ժամանակին այն սխալ են միացրել, որի հետևանքով այն մասամբ վնասվել է»,– ասել է Էլիազյանը։

Նա պատմեց, որ ի տարբերություն հասարակական կարծիքի` վերականգնողների հիմնական աշխատանքը ֆոնդերի պահպանումն է։ Քանի որ եթե ֆոնդի պահպանվածությունը չապահովվի, ապա վերականգնումն անիմաստ կդառնա։

«Աշխատանքի կարգն այսպիսին է` ախտահանվում է ցանկացած օբյեկտ, որը մտնում է Մատենադարան, վերցվում են սնկերի և բակտերիաների առկայության նմուշներ, անհրաժեշտության դեպքում աշխատում են կենսաբանները, յուրաքանչյուր թերթիկը բուժման գործընթաց է անցնում»,– ասաց Էլիազյանը։

Նա հատուկ նշեց, որ ախտահանումն անցկացվում է հատուկ լուծույթով, որը ստեղծվել է Հայաստանում հատուկ խոտաբույսերի հիման վրա։

«Վերականգնման բուն գործընթացը կազմված է փոշեզրկումից, կեղտաբծերի հեռացումից, էջերի վերականգնումից և սոսնձումից։ Ցանկացած ձեռագիր մատյանի կամ գրքի համար մշակվում է վերականգնողական գործընթացի հատուկ ռազմավարություն։ Յուրաքանչյուր նմուշն առանձին օրգանիզմ է, որի շուրջ մենք խորհրդակցություն ենք անցկացնում, ռազմավարություն մշակում, թե ինչպես ճիշտ սկսենք վերականգնումը»,– ասաց Էլիազյանը։

Նրա կարծիքով`ինչպես բժիշկների, այնպես էլ վերականգնողի հիմնական սկզբունքը մեկն է` «մի՛ վնասիր»։ Վերականգնողի աշխատանքի նպատակն է ոչ թե բացառիկ գեղեցկության հասնելը, այլ ձեռագրի հետագա քայքայումը և հնեցումը կանխելը, օբյեկտի պատմական տեսքը պահպանելը։ «Վերականգնումը գեղեցկության վիրահատություն չէ»,– համոզված է Էլիազյանը։

Հրաշագործ Ավետարան. փարատիր իմ վշտերը

Մատենադարանի վերականգնողական բաժնի ղեկավարը պատմեց, որ իր «սաների» մեծ մասն իրենց յուրահատուկ աուրան ունեն։

«Օրինակ` հիմա մենք ունենք ձեռագիր, որը հզոր էներգետիկա ունի։ Մասնավոր Ավետարան է, որը, ինչպես պարզվեց, հրաշագործ է։ Բոլորովին պատահական պարզվեց։ Աղջիկներն աշխատանքի համար նրա տակ էին դրել իրենց լուսանկարները, և նրանց ցանկությունները կատարվել էին։ Իսկ հետո մենք իմացանք, որ մարդիկ գալիս են այդ ձեռագրի մոտ և հրաշք խնդրում»,– ասաց Էլիազյանը։

Նա նաև հայտնեց, որ ներկա պահին բանակցություններ են ընթանում` այդ Ավետարանը Մատենադարանի հավաքածուի համար ձեռք բերելու նպատակով։