Լուսանկարներ

Գինովցած Երևան

© Sputnik / Asatur Yesayants. Գինու առաջին տոնավաճառ-համտեսն է անցկացվում Երևանում
© Sputnik / Asatur Yesayants. Տոնավաճառ-համտեսն անցկացվում է Երևանի Հյուսիսային պողոտայում
© Sputnik / Asatur Yesayants. Ցանկացողները կարող էին ոչ միայն գնել, այլև համտեսել համեղ հայկական գինին
© Sputnik / Asatur Yesayants. Տոնավաճառին ներկայացված է գինիների մեծ տեսականի Հայաստանի տարբեր ծայրերից
© Sputnik / Asatur Yesayants. Միջոցառման նպատակը հայրենական արտադրանքը ներկայացնելն ու գինի օգտագործելու մշակույթ ձևավորելն է
© Sputnik / Asatur Yesayants. Համտեսին ներկա էր նաև Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը
© Sputnik / Asatur Yesayants. Փոխնախարարի խոսքերով` ցուցահանդես-համտեսը շատ կարևոր է գինու իրացման և Հայաստանում գինու մշակույթի զարգացման համար
© Sputnik / Asatur Yesayants. Տոնավաճառ-համտեսին ներկա էին նաև խոշոր ձեռնարկությունների ներկայացուցիչները, ովքեր գինի են արտահանում Ռուսաստան
© Sputnik / Asatur Yesayants. Հայկական գինին համտեսելու էին եկել ինչպես մայրաքաղաքի բնակիչները, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերը
© Sputnik / Asatur Yesayants. Տոնավաճառ-համտեսին ներկայացված է հայ գինեգործների արտադրանքի ողջ տեսականին, նրանց թվում են նաև տնային պայմաններում գինի պատրաստող անձինք
© Sputnik / Asatur Yesayants. Միջոցառմանը մասնակցում է 23 ընկերություն, նրանցից յուրաքանչյուրը ներկայացնում է իր լավագույն արտադրանքը
© Sputnik / Asatur Yesayants. «Տնական գինին տարբերվում է գործարանայինից. երկրորդ դեպքում ըմպելիքը մանրակրկիտ մշակվում է: Երբեմն «քիմիա» է օգտագործվում, որպեսզի գինին երկար մնա ու չփչանա: Սակայն ամեն դեպքում մեր գինին լավն է ու մաքուր», — ասաց Արենի գյուղի բնակիչ Խաչիկ Պետրոսյանը, ով տնական գինի է պատրաստում
© Sputnik / Asatur Yesayants. Տոնավաճառ-համտեսը կազմակերպել են Երևանի քաղաքապետարանն ու գյուղատնտեսության նախարարությունը համագործակցության հուշագրի շրջանակում
© Sputnik / Asatur Yesayants. Հայկական գինին արտահանվում է հիմնականում Ռուսաստան, եվրոպական երկրներ և ԱՄՆ
© Sputnik / Asatur Yesayants. Հայաստանում վերջին ինն ամիսների ընթացքում արտադրվել է 5 մլն լիտր գինի
Ստանալ կարճ հղումը

Միջոցառման նպատակը հայրենական արտադրանքը ներկայացնելը, երկրի բնակիչների շրջանում գինի օգտագործելու մշակույթ ձևավորելն է

Երևանի Հյուսիսային պողոտայում այսօր բացվեց գինու առաջին տոնավաճառ-համտեսը, որտեղ բոլոր ցանկացողները կարող են ոչ միայն գնել, այլև համտեսել համեղ հայկական գինին:

Միջոցառման նպատակը հայրենական արտադրանքը ներկայացնելը, երկրի բնակիչների շրջանում գինի օգտագործելու մշակույթ ձևավորելն է: Միջոցառմանը մասնակցում է 23 ընկերություն, նրանցից յուրաքանչյուրը ներկայացնում է իր լավագույն արտադրանքը։

Հիասքանչ, որակյալ հայկական գինին վայելելու էին եկել ոչ միայն մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը, այլև պետական գերատեսչությունների, մասնավորապես քաղաքապետարանի և գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները: