Լուսանկարներ

Ճապոնական գեղեցկություն

MCAS Iwakuni Public Affairs OfficeԻ սկզբանե տոնը նշվել է միայն արքունիքում և զինվորական դասի շրջանում, սակայն շուտով տարածվել է նաև ժողովրդի մեջ
Shin-ichi ABEՀինա տիկնիկները նախատեսված չեն ամենօրյա խաղերի համար, սովորաբար դրանք ցուցադրում են կենտրոնական սենյակում` հատուկ դարակների` հինադանայի վրա և մի քանի օր հիանում դրանցով
Teruhide TomoriՀին ժամանակներում տոնը նշվում էր երրորդ ամսվա երրորդ օրը։ Այն ժամանակ գյուղացիները շատ ծանրաբեռնված չէին գյուղատնտեսական աշխատանքներով և կարող էին վայելել առաջին տաք օրերը, երբ ծաղում է դեղձենին
Ashleigh AllenԱզնվական ընտանիքները հրավիրում էին կախարդների, որոնք հատուկ աղոթքներ էին կարդում, որպեսզի մարդկանց բոլոր դժբախտություններն անցնեն թղթե տիկնիկներին, և հետո այդ տիկնիկները «հանձնում» էին գետի կամ ծովի ալիքներին
Teruhide TomoriԱյդ ավանդույթը պահպանվում է նաև այժմ, սակայն հիմա դրանք ոչ թե թղթե տիկնիկներ են, այլ շքեղ մետաքսե հագուստով արվեստի իսկական գլուխգործոցներ
Chikuma RivԱյսօր այն ընտանիքները, որտեղ աղջիկներ կան, հատուկ դարակների վրա հատուկ տիկնիկներ` հինա նինգյոներ են ցուցադրում
MCAS Iwakuni Public Affairs OfficeԱյդ օրն աղջիկները ծաղկանախշ կիմոնոներ են հագնում
SnuffyՍովորաբար երբ ընտանիքում աղջիկ է ծնվում, ծնողները տիկնիկների նոր հավաքածու են գնում, և այն հետագայում համալրվում է նոր տիկնիկներով, որոնք նվիրում են հարազատներն ու ընկերները
Shinichi HigashiՈրպես կանոն` հավաքածուի մեջ լինում է առնվազն 15 տիկնիկ` կարմիր գույնի ավանդական բազմաշերտ հագուստով
Nguyen Phuong DungՏիկնիկների ցուցադրությունը սկսվում է մարտի 3-ին և տևում մեկ ամիս
Tengeiji HidekiԱռավել արժեքավոր են ու զարդարված կայսրին (օ-Դայրի-սամա) և կայսրուհուն (օ-Հիմե-սամա) ներկայացնող մետաքսե արարողակարգային հանդերձանքով տիկնիկները
Ken KnockwellՆման որոշ հավաքածուներ շատ թանկարժեք են ու ընտանիքում փոխանցվում են սերնդեսերունդ
Ստանալ կարճ հղումը

Մարտն ավանդաբար կանանց ամիս է համարվում։ Մարտի 3-ին Ճապոնիայում նշվում է աղջիկների տոնը, որը քնքշորեն անվանում են Հինա մացուրի (Hina Matsuri –Հինա տիկնիկների տոն) կամ Մոմո-նո սեկու (Momo-no Sekku – դեղձենու ծաղման տոն)։

Մարտն ավանդաբար կանանց ամիս է համարվում։ Մարտի 3-ին Ճապոնիայում նշվում է աղջիկների տոնը, որը քնքշորեն անվանում են Հինա մացուրի (Hina Matsuri –Հինա տիկնիկների տոն) կամ Մոմո-նո սեկու (Momo-no Sekku – դեղձենու ծաղման տոն)։

Այդ օրն այն ընտանիքները, որտեղ աղջիկներ կան, հատուկ դարակների վրա հատուկ տիկնիկներ` հինա նինգյոներ են ցուցադրում։

Այդ օրը աղջիկները ծաղկանախշ կիմոնոներ են հագնում ու նմանվում  տիկնիկների։ Նրանք հյուր են գնում, միմյանց նվերներ մատուցում, քաղցրավենիք ուտում և թույլ ալկոհոլային սակե խմում։

Տոնի ժամանակ աղջիկները պետք է հետևեն բարեկրթության կանոններին։ Հինա մացուրիի նպատակը աղջիկների դաստիարակությունն է, այդ օրը նրանց ծնողները ցույց են տալիս, որ իրենց աղջիկները լավ դաստիարակություն են ստացել և տիրապետում են վարվեցողության կանոններին։