Հայաստանի նկարիչների միությունում ցուցահանդես-վաճառք է կազմակերպվել և ցուցադրության է հանվել շուրջ 80 ստեղծագործություն, որոնք նկարիչները կտավին են հանձնել XX դարի 70-80-ական թվականներին
Ցուցահանդեսին 75 հայ հեղինակի աշխատանքներ են ներկայացված։ Կազմակերպիչները նշում են, որ ցուցահանդեսը կտևի մի քանի օր, իսկ ցուցահանդեսից ստացված միջոցները կուղղվեն Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակին աջակցելու համար։
Ցուցահանդեսին ներկայացված են տարբեր ժանրերի և ուղղությունների աշխատանքներ։