STR-ի կազմակերպած ավտոմրցաշարի ընթացքում, բացի սլալոմ հնարքներից, ցուցադրվեց դրիֆթ շոու, որին մասնակցեցին նաև կին վարորդները: Արագության և ավտոմեքենաների սիրահարների խելահեղ շոուին ներկա էր նաև Sputnik Արմենիան, որին այդ ամենի անմիջական մասնակիցը դառնալու բացառիկ հնարավորություն էր ընձեռվել: Տեսանյութը կարող եք դիտել Sputnik Էքստրիմի շրջանակում, իսկ այստեղ առաջարկում ենք ավտոմրցաշարն ու դրիֆտ շոուն վայելել լուսանկարներ միջոցով: