Թե՛ հայկական, թե՛ ռուսական կողմը զորավարժությունների ընթացքում գործի դրեց ՄԻԳ-29 կործանիչներ, Մի-24 և Մի-8 ուղղաթիռներ, տանկեր, հետևակի մարտական մեքենաներ (ՀՄՄ), ԲՏՌ և այլ զրահատեխնիկա, նռնականետեր, Դ-30 հաուբիցներ, «Գրադ» համակարգեր, ինքնագնաց հրետանային կայանք, ինչպես նաև հեծելազորի տարբեր ստորաբաժանումներ (շուրջ 1.5 հազար մարդ)։ Զորավարժությունները ղեկավարում էր Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը։