Լուսանկարներ

Առողջ մարմնում՝ առողջ հոգի. ճիշտ մոտեցում մկանների և բիկինիի հանդեպ

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանում կայացավ բոդիբիլդինգի հերթական բաց առաջնությունը:
© Sputnik / Asatur YesayantsԲոդիբիլդինգի ազգային ֆեդերացիան Հայաստանում գործում է 1997թ-ից: Հենց այդ տարի հայկական ֆեդերացիան ներառվեց Բոդիբիլդինգի միջազգային ֆեդերացիայի կազմում (IFBB International Federation of Bodybuilding and Fitness):
© Sputnik / Asatur YesayantsԱմեն տարի ֆեդերացիան Հայաստանում բոդիբիլդինգի առաջնություն է անցկացնում:
© Sputnik / Asatur YesayantsՎերջին տարիներին մրցումներն ընթանում են «Ծառուկյանի գավաթ» անվանումով (Գագիկ Ծառուկյանը Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահն է):
© Sputnik / Asatur YesayantsԾրագրում ներառված է դասական բոդիբիլդինգ (տղամարդկանց համար, որոնք, ի տարբերություն այլ կուլտուրիստների, մեծ մկանային զանգվածներ չեն զարգացնում):
© Sputnik / Asatur YesayantsСоревнования по бодибилдингу в Ереване
© Sputnik / Asatur YesayantsԱյս տարի յուրաքանչյուր քաշային կարգում մասնակցել է 7-8 մարզիկ:
© Sputnik / Asatur YesayantsՄրցումներում ներառված են Men's physique և Bikini fitness: Ընդ որում, ֆեդերացիայի անդամներն աղջիկների ելույթները շատ գրավիչ են համարում:
© Sputnik / Asatur YesayantsՀայաստանում բոդիբիլդինգի բոլոր առաջնությունների գլխավոր մրցավար Եղիշ Մուրոյանը կարծում է, որ լավ մարզիկ կամ բոդիբիլդեր դառնալու համար պետք է ունենալ կամքի ուժ, նպատակասլացություն, գենետիկ նախահակվածոյւթյուն, ինչպես նաև աշխատասիրություն:
© Sputnik / Asatur YesayantsՄիջոցառման սկզբում ելույթ ունեցած ամենամկանուտ տղամարդիկ, հետո՝ դասական բոդիբիլդինգի մարզիկները, իսկ վերջում՝ բիկինիով աղջիկները:
© Sputnik / Asatur YesayantsԲոդիբիլդերը պետք է հատուկ սննդակարգ և ռեժիմ ունենա: Բոդիբիլդերին լավ մարզավիճակում մնալու հարցում «օգնում են» հորթի միսը, հավի ձուն, սյոմգան, կաթնաշոռը, լոբազգիները:
© Sputnik / Asatur YesayantsԵթե ցանկանում եք զբաղվել բոդիբիլդինգով, ապա առաջին հերթին պետք է հրաժարվեք գազավորված ըմպելիքներից, կիսաֆաբրիկատներից, հրուշակեղենից, մուրաբայից, թթվից, յուղոտ ուտելիքից և սպիտակ ալյուրից թխված խմորեղենից:
© Sputnik / Asatur YesayantsԱռաջնությունն ունի պարտադիր և ազատ ծրագրեր:
© Sputnik / Asatur YesayantsԱռաջնության մասնակցելու համար տարիքային սահմանափակում չկա:
© Sputnik / Asatur YesayantsԲոդիբիլդինգի ազգային ֆեդերացիան Հայաստանում գործում է 1997թ-ից: Հենց այդ տարի հայկական ֆեդերացիան ներառվեց Բոդիբիլդինգի միջազգային ֆեդերացիայի կազմում (IFBB International Federation of Bodybuilding and Fitness):
© Sputnik / Asatur YesayantsՎերջին տարիներին Հայաստանում այդ մարզաձևի նկատմամբ հետաքրքրությունն աճում է:
© Sputnik / Asatur YesayantsՄրցույթներից առաջ տղամարդիկ ու կանայք հիմնովին պատրաստվում են ելույթին: Յուրաքանչյուրը ցանկանում է ավելի լավ տեսք ունենալ:
© Sputnik / Asatur YesayantsԿին բոդիբիլդերները
© Sputnik / Asatur YesayantsԿանայք և տղամարդիկ պրոֆեսիոնալ գրիմ են անում: Այդպես մկաններն ավելի լավ են երևում:
© Sputnik / Asatur YesayantsՄուրոյանը կարծում է, որ մոտ ապագայում հայ բոդիբիլդերները կարող են մրցել արտասահմանյան գործընկերների հետ: Հայ բոդիբիլդերներն արդեն հասցրել են մասնակցել տարբեր առաջնությունների Ռուսաստանում և եվրոպական երկրներում:
© Sputnik / Asatur YesayantsԲոդիբիլդերն արդեն պատրաստ է նվաճել հանդիսատեսին իր մկաններով
© Sputnik / Asatur YesayantsԱռաջնության մասնակիցների ոտքերը…
© Sputnik / Asatur YesayantsՀանդիսատես
© Sputnik / Asatur YesayantsՄկանների խաղ
© Sputnik / Asatur Yesayants8 համարի տակ ելույթ ունեցող մասնակիցը և նրա գրիմը:
© Sputnik / Asatur YesayantsԳավաթները և մեդալները սպասում են իրենց տերերին:
© Sputnik / Asatur YesayantsՅուրաքանչյուր մասնակից ունի ժյուրիի անդամների և հանդիսատեսի սրտերը նվաճելու իր մեթոդները:
© Sputnik / Asatur YesayantsԱղջիկները նրբագեղություն ցույց տվեցին Ազգային պոլիտեխնիկական համալսարանի բեմում:
© Sputnik / Asatur YesayantsԿանանց ելույթներ
© Sputnik / Asatur YesayantsԱռաջնության մասնակիցներից մեկը
© Sputnik / Asatur YesayantsՕրինակ, այդ բոդիբիլդերն արդեն պատրաստ է նվաճել հանդիսատեսին իր մկաններով: Գրիմը հավասար է, ոչինչ չի հոսում:
Ստանալ կարճ հղումը

Նախօրեին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բոդիբիլդինգի հերթական բաց առաջնությունն անցկացվեց: Մրցումներին մասնակցեց ավելի քան 20 մարզիկ, որոնցից մի քանիսը գավաթների ու մեդալների արժանացան:

ԲՈԴԻԲԻԼԴԻՆԳ ՖՈՏՈՇԱՐՔ