Լուսանկարներ

Հաղթանակի կամուրջ. յոթ տասնամյակ «բարձունքում»

© Sputnik / А. ЭкекянԵրևանի խորհրդանիշ դարձած Հաղթանակի կամուրջը
Блог Овика ЧархчянаԳերմանացի ռազմագերիները կառուցում են Հաղթանակի կամուրջը, 1944թ.
Блог Овика Чархчяна«Արարատ» կոնյակի գործարանը և Հաղթանակի կամուրջը, 1952թ.
Блог Овика ЧархчянаԱյսպես էր Երևանում կառուցվում Հաղթանակի կամուրջը, 1944թ.
Блок Овика Чархчяна1945 թվականի նոյեմբերի 25-ին Երևանում բացվեց Հաղթանակի կամուրջը
© Sputnik / Владимир ВяткинԿիլիկիա թաղամասը և Հաղթանակի կամուրջը
© Sputnik / Aram NersesyanՀաղթանակի կամուրջ, 2016թ.
© CC BY-SA 3.0 / Mosinyan / Victory BridgeՀաղթանակի կամուրջը դարձել է Երևանի խորհրդանիշներից մեկը
© Sputnik / Aram NersesyanՀաղթանակի կամուրջը դարձել է Երևանի խորհրդանիշներից մեկը, 2016թ.
Ստանալ կարճ հղումը

Երևանի Հաղթանակի կամրջի բացումը տեղի ունեցավ 71 տարի առաջ այս օրը` 1945թ. նոյեմբերի 25-ին։ Կամրջի շինարարությունը սկսվել էր դեռևս 1941-ից, սակայն դրան նոր թափ հաղորդեցին գերմանացի ռազմագերիները։

Պատերազմի օրերին երկրում աշխատող ձեռքի պակասը կար, և Ստալինգրադի ճակատամարտից հետո Հայաստան բերված առաջին ռազմագերիների խմբերը միացան կամրջի շինարարությանը։ Ինչպես գրում է Հովիկ Չարխչյանը, առանց ուսադիրների զինվորական համազգեստ կրող մարդկանց շարասյուները հսկիչների ուղեկցությամբ վաղ առավոտյան հայտնվում էին քաղաքի որևէ փողոցում, և մերձակայքը լցվում էր մուրճերի, քլունգների ու բահերի թակոցներով, հռնդացող մեքենաների ձայներով: Գործը տևում էր մինչև ուշ գիշեր, իսկ նրանց ամենահավատարիմ հանդիսատեսը դպրոց շտապող կամ վերադարձող երեխաներն էին, որոնք ժամերով հետևում էին գերիների աշխատանքին: Գերիներին օրական տրվում էր 300 գրամ հաց, ու նրանք երեխաների ձեռքից հաճույքով էին վերցնում իրենց համար բերված մի կտոր սև հացը, այլ ուտելիք ու մրգեր, և այդ նվիրատվության դիմաց պարգևատրում նրանց ինքնաշեն առարկաներով:

Հրազդան գետի վրա կառուցված յոթկամարանի կամրջի ճարտարագետն է Սիմոն Հովնանյանը, ճարտարապետները՝ Ա. Մամիջանյանը և Ա. Ասատրյանը։ Կամուրջը միացնում է Մաշտոցի և Իսակովի պողոտաները, երկարությունը 200 մետր է, լայնությունը՝ 25, բարձրությունը՝ 34։ Կամրջի աջ ու ձախ ափերին մայրաքաղաքի խոհրհդանիշ համարվող երկու շինություններ են` Երևանի կոնյակի գործարանը և Երևանի գինու կոմբինատը։