Թվիթերյան քվեարկության արդյունքում Հենրիխ Մխիթարյանը լավագույնն է ճանաչվել` ստանալով 11 000 ձայն և առաջ անցնելով Ռունիից (3500) և Մաատայից (1000):
Հանդիպման ավարտին «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, անդրադառնալով Մխիթարյանի խաղին, նշել է, որ «այժմ Մխիթարյանին անհրաժեշտ է նույնպիսի խաղ անցկացնել Պրեմիեր լիգայում»:
«Նա ևս մեկ քայլ կատարելու կարիք ունի: Մենք լավ ենք հասկանում, թե ինչպիսի ֆուտբոլիստ է Մխիթարյանը, ինչքան լավ է խաղում հարձակվելիս»,- ընդգծել է Մոուրինյոն և հույս հայտնել, որ Մխիթարյանը Մանչեսթերին կտա այն, ինչի կարիքն իրենք ունեն: