Լուսանկարներ

Շաբաթվա մարդիկ

© Sputnik / Asatur YesayantsԱրսինե Խանջյան

Ավարտել է Տորոնտոյի համալսարանը, նաև թատերարվեստ է ուսումնասիրել, բայց այդ ուսումն ընդհատվել է, քանի որ բարձրագույն կրթությունը քաղաքագիտության բնագավառում էր և երազում էր օրերից մի օր քաղաքական գործիչ դառնալու մասին:

-Փոքր տարիքից ես երազում էի այս կամ այն կերպ հասարակական ակտիվիստ լինելու մասին, որպեսզի կարողանամ խոսել իմ մշակույթի, իմ ինքնության մասին, և շուտով ես հասկացա, որ սա մարտահրավեր էր ինձ համար, որ ես ոչ թե պարտադրված էի, այլ պետք է ծառայեի որպես հայ ողջ աշխարհում:

Երազում է պահպանել իր հետաքրքրասիրությունն այն ամենի նկատմամբ, ինչ վերաբերում է մարդ էակին՝ բարեկեցության, էվոլյուցիայի, զարգացման տեսանկյունից:

«… Մշակույթը շատ կարևոր ոլորտ է ինձ համար, արվեստն ու ստեղծագործական գործընթացները ևս: Ես ունեմ դերասան լինելու առավելությունը, ինչը հնարավորություն է տալիս հնչեցնելու իմ սկզբունքները ճիշտ համատեքստում և ճիշտ ձևով՝ ամեն առումով ծառայելով մարդկությանը»,- ավելացնում է Արսինեն:
© Sputnik / Asatur YesayantsՍարհատ Պետրոսյան

Մասնագիտությամբ քաղաքաշինարար ճարտարապետ է: Շուրջ 10 տարի է՝ «Ուրբանլաբ» կազմակերպության տնօրենն է:

-Երբ փոքր էի, ցանկանում էի դառնալ ճարտարապետ, պատմաբան, տնտեսագետ կամ սոցիոլոգ: Այնպես որ կարելի է ասել՝ ինչ որ ցանկացել եմ, կատարվել է:

Ապագայում ցանկանում է զբաղվել այն ամենով, ինչով զբաղվել է վերջին 10 տարվա ընթացքում:
© Sputnik / Asatur YesayantsԲիայնա Ամիրջանյան

Առաջին մասնագիտությամբ միջազգայնագետ է, երկրորդ մասնագիտությամբ՝ մանկավարժ աշխարհագրագետ:
Արդեն 2-րդ տարին է՝ դասավանդում է Տաշիրի շրջանի Կաթնառատ գյուղի միջնակարգ դպրոցում։

- Փոքր ժամանակ երազում էի դառնալ տիեզերագնաց կամ հնէաբան՝ անհայտը բացահայտելու համար։

Ապագայում ցանկանում է զբաղվել կրթական ոլորտի ուսումնասիրմամբ և բարելավմամբ:

© Sputnik / Asatur YesayantsՎահագն Մոսինյան

Ավարտել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը, 360Stories նախագծի համահիմնադիրներից է: Ինքն իրեն համարում է նախաձեռնող մարդ ու համոզված է, որ նման մարդիկ ցանկացած պահի պետք է յուրացնեն այն ամենը, ինչ անհրաժեշտ է այդ պահին:

- Փոքր ժամանակ երազել եմ օդաչու դառնալ:

Ապագան նվիրելու է 360stories նախագծին՝ այն զարգացնելով ժամանակին համընթաց:
© Sputnik / Asatur YesayantsԼիլիթ Ստեփանյան

Ավարտել է Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը, մասնագիտությամբ բեմանկարիչ է (scenographer), երկրորդ մասնագիտությամբ՝ գրաֆիկ դիզայներ: Շուրջ 11 տարի աշխատում է որպես նկարիչ-դիզայներ, «Էյվա» արվեստների հիմնադրամի համահիմնադիրն է և գեղարվեստական ղեկավարը:

- Փոքր ժամանակ երազում էի դառնալ բժիշկ, բայց փաստորեն մեծացա և դարձա արվեստագետ: Կարծում եմ արվեստն էլ մարդու ներաշխարհն է բժշկում, այնպես որ երևի շատ չեմ հեռացել մանկական երազանքիցս:

Լիլիթի ապագա բոլոր մտքերը ներկայում սկսած գործերն են:
© Sputnik / Asatur YesayantsԱնի Սմբատի (Պապոյան)

Մասնագիտությամբ արվեստաբան է։ Արդեն 5 տարի հոդվածներ է գրում, խմբագրում «ԵՐԵՎԱՆ» քաղաքի ամսագրում, թղթակցում է Regional Post – Caucasus անգլալեզու ամսագրին։ 2015-2016թթ. «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի փառատոնի մեդիայի, ինչպես նաև ժյուրիի համակարգողն է եղել։

- Փոքր ժամանակ սկզբում ուզում էի նկարիչ դառնալ, հետո՝ լրագրող, հետո՝ լեզվաբան, արդյունքում արվեստի հետ սերտ առնչություն ունեցող լրագրող եմ դարձել, գիտեմ 4 լեզու ու չեմ պատրաստվում այդքանով բավարարվել։

Շատ է ցանկանում իր ձեռք բերած բոլոր գիտելիքներն այնպես գործածել, որպեսզի արվեստը, հատկապես՝ 20-21-րդ դարերի արվեստն ավելի մոտ դառնա մարդկանց։

«Ուզում եմ միշտ ժամանակ ունենալ ճամփորդելու ու աշխարհի ամենահամեղ ուտեստները փորձելու համար։ Մեկ էլ մի օր անպայման վերադառնալու եմ Վենետիկ, ես դա գիտեմ»,- ասում է Անին:

© Sputnik / Asatur YesayantsԱտոմ Էգոյան

Ռեժիսոր է, սցենարիստ, գրող: Շուրջ 35 տարի է՝ ֆիլմեր է նկարահանում, չնայած չունի մասնագիտական կրթություն կինոարվեստի ոլորտում: Սովորել է Տորոնտոյի համալսարանում՝ դիավանագետ դառնալու նպատակով, սակայն հետագայում կինոն դարձել է նրա կիրքը: Նոր է վերադարձել Չինաստանից, որտեղ նոր ֆիլմի վրա է աշխատում:

-Երբ փոքր էի, երազում էի դրամատուրգ դառնալու, թատրոնի համար պիեսներ գրելու մասին:
Քանի որ Էգոյանի ծնողները նկարիչներ են, ինչպես նա է ասում, դաստիարակվել է արվեստի հանդեպ հավատքով: Ապագան տեսնում է արվեստի գործեր ստեղծելով:

«…Սիրում եմ արվեստի բոլոր տեսակները, այդ թվում՝ կերպարվեստը: Օպերաներ եմ բեմադրում, աշխատում եմ թատրոնում… իսկ այսօր իմ երազանքը Երևանում լինելն է»,-ժպտալով ավելացրեց արվեստագետը:

Ստանալ կարճ հղումը

Sputnik Արմենիան շարունակում է «Շաբաթվա մարդիկ» նախագիծը, որի շրջանակում մենք մեր ընթերցողին ծանոթացնում ենք ամենատարբեր մարդկանց հետ:

Շաբաթվա մարդիկ

Ըստ թեմայի

Օրվա կադր. Էգոյանը կնոջ` Արսինե Խանջյանի հետ. Մենք կատարել ենք մեր ընտրությունը
Շաբաթվա մարդիկ
Շաբաթվա մարդիկ
Շաբաթվա մարդիկ
Շաբաթվա մարդիկ
Շաբաթվա մարդիկ
Շաբաթվա մարդիկ