Լուսանկարներ

Շաբաթվա մարդիկ

© Sputnik / Asatur YesayantsՏիլդա Սուինթոն

Տիլդային հանդիպեցի շատ անսպասելի, հենց «Պալե դը ֆեստիվալ»-ի մուտքի դիմաց:
Պատմեց, որ փոքր ժամանակ շատ էր ուզել ձի դառնալ, իսկ այժմ, երբ արդեն մեծացել է, երազում է թռչուն դառնալու մասին:

© Sputnik / Asatur YesayantsՌոսսի դը Պալմա

Ռոսսի դը Պալմային հանդիպեցի փողոցում: Նրան զարմացրեց ուսիս դրված տեսախցիկի օբյեկտիվի մեծությունը: Խնդրեցի, որ մի քանի կադր անեմ: Սիրով համաձայնեց:

© Sputnik / Asatur YesayantsՊաոլո Սորենտինո

Ժողովուրդը կանգնած էր այն վրանի մոտ, որտեղ աստղերի համար ճաշկերույթ էր կազմակերպվել: Սորենտինոն դուրս եկավ վրանից, մարդիկ սկսեցին չորս կողմից ձայն տալ: Նա մոտեցավ մի քանիսին ստորագրություն տալու, սակայն անարձագանք թողեց լուսանկարիչների կանչը: Խնդրեցի կողքիս կանգնած իտալացուն, որ նա ձայն տա ռեժիսորին: Հարազատ իտալերենը ստիպեց շրջվել Պաոլո Սորենտինոյին:

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Քիդման

Սպասում էինք Քլինթ Իսթվուդին, երբ հանկարծ բոլորը վազեցին հակառակ ուղղությամբ: Պարզվեց՝ Նիկոլ Քիդմանն է եկել «Պալե դը ֆեստիվալ»: Տեսախցիկս որսաց Նիկոլի համբույրը:
© Sputnik / Asatur YesayantsՄոնիկա Բելուչի

Առանց մեկնաբանության
© Sputnik / Asatur YesayantsՄիխայել Հանեքե

Հետնաբեմից էր դուրս գալիս, հասա այն պահին, երբ պատրաստվում էր դուռը փակել: Խնդրեցի մի պահ սպասել և իմ կողմ նայել: Չմերժեց:
© Sputnik / Asatur YesayantsՋեսիկա Չեսթեյն

Չեսթեյնի հետ հանդիպումը նույնպես անսպասելի էր: Մեքենայից իջավ և «Պալե դը ֆեստիվալ» մտնելուց առաջ հաճույքով ժպտաց իմ տեսախցիկին:
Ստանալ կարճ հղումը

Sputnik Արմենիան շարունակում է «Շաբաթվա մարդիկ» նախագիծը։ Կաննում ընթանում է 70-րդ կինոփառատոնը, և այս անգամ «Շաբաթվա մարդիկ» նախագծի հեղինակ Ասատուր Եսայանցի «թիրախում» են հայտնվել կինոարվեստի ոլորտում սեփական պատմությունը կերտած և համաշխարհային ճանաչման հասած դեմքերը։