Ըստ Անանիա Շիրակացու և Հովհաննես Իմաստասերի՝ Նավասարդը Հայկ Նահապետի դուստրն է, որի անունով նախահայրն անվանել է Նոր Տարվա առաջին ամիսը։ Այն կազմված է նավա-նոր և սարդ-տարի բառերից։
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը հայոց հնագույն տոնը` Նավասարդը, դիմավորեց Քարահունջի հնագույն աստղադիտարանում։
Օրիոնի համաստեղությունը լուսաբացից առաջ կանգնում է Քարահունջի մեգալիթների վերևում և կարելի է տեսնել, թե ինչպես են Օրիոնի գոտու երեք աստղերը մենհիրի ծայրին ուղղահայաց կանգնում։