Գեղեցկության և համի փառատոն անցկացվեց Լիբանանի մայրաքաղաքում: Միջոցառումն ուրախություն պարգևեց հազարավոր այցելուներին շոկոլադե զվարճանքներով և նուրբ համով ու արտասովոր դիզայնով շոկոլադի հյուրասիրությամբ:
Salon du Chocolat Beirut 2017-ը մի հարկի տակ հավաքեց շոկոլադի պրոֆեսիոնալ դեգուստատորներին, արտադրողներին, ստեղծողներին և սիրահարներին: Ամբողջ աշխարհի լավագույն հրուշակագործները ծանոթացնում են փառատոնի հյուրերին օրիգինալ նորությունների և դասական շոկոլադի հետ, համտեսեր են կազմակերպում և վարպետության դասեր անցկացնում երեխաների ու մեծահասակների համար: