Լուսանկարներ

Շաբաթվա մարդիկ. լուրջ բալիկներն ուզում են մարդ մնալ

© Sputnik / Asatur YesayantsԱսյա Հովհաննիսյան
Սովորում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մագիստրատուրայի 2-րդ կուրսում: 5 տարեկանից զբաղվում է գեղասահքով:

-Երբ փոքր էի, ցանկանում է քիմիկոս դառնալ, որպեսզի տարբեր փորձեր անեմ:

Ապագայում ցանկանում է ինքնաթիռ վարել սովորել:
© Sputnik / Asatur YesayantsԳայանե Մողրովյան
2017 թ-ին ավարտել է ԵՊՀ մշակութաբանության ֆակուլտետը, ինչպես նաև ուսանել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնի ստուդիայում: Շուրջ 6 տարի աշխատում է Սունդուկյան թատրոնում` որպես դերասանուհի, իսկ վերջին 6 ամսվա ընթացքում նաև Կոմիտասի անվան թանգարան ինստիտուտում:

-Երբ փոքր էի, ցանկանում էի դառնալ պարուհի և դերասանուհի:

Ապագայում ցանկանում է շարունակել աշխատանքը Սունդուկյանի թատրոնում:
© Sputnik / Asatur YesayantsՊավել Սարգսյան
2004 թ-ին ավարտել է Մանկավարժական համալսարանի հոգեբանության ֆակուլտետը, այնուհետև իրավագիտություն է ուսանել Աճառյանի անվան համալսարանում, իսկ 2016 ավարտել է Կառավարման ակադեմիայի մագիստրատուրան: Պավելը «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի հիմնադիրն է, որը զբաղվում է պետական արժեքների հանրահռչակման ծրագրերով:

-Երբ փոքր էի, ցանկանում էի լինել ազգի հերոս ու վերադարձնել Արարատ սարը:

Ապագայում ցանկանում է ամեն ինչ անել, որ Հայաստանն ինքնիշխան և զարգացած պետություն լինի ու կարողանա Արարատ լեռը վերադարձնել:
© Sputnik / Asatur YesayantsՍեդա Գրիգորյան
2011 թ-ին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի վավերագրական կինոյի ռեժիսուրայի բաժինը։ Մոտ 10 տարի է, ինչ աշխատում է մասնագիտությամբ:

-Երբ փոքր էի, մի օր Փարաջանովի մասին ֆիլմ նայեցի ու հստակ որոշեցի, որ ռեժիսոր եմ դառնալու, այնպես որ հիմա այդ լուրջ բալիկի ցանկություններն եմ փորձում իրականացնել։

Ապագայում ցանկանում է ֆիլմեր ստեղծել մարդու մասին ու մարդ մնալ:
© Sputnik / Asatur YesayantsԳայանե Վարդերեսյան
2017 թ-ին ավարտել է Մանկավարժական համալսարանի սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետը: Շուրջ 7 տարի է` թմբկահար աղջիկների նվագախմբում է:

-Երբ փոքր էի, երազում էի բժիշկ դառնալ:

Ապագայում ցանկանում է իր սեփական մարզադահլիճն ունենալ, որն իր մեջ կներառի ամեն ինչ` գեղեցկության սրահից մինչև հյուրանոց ու ժամանցի կենտրոն։
© Sputnik / Asatur YesayantsԳուրգեն Ալեքյան
Ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի հեռուստալրագրություն բաժինը։

Շուրջ 790 օր է` աշխատում է մշակույթի նախարարությունում։ Զուգահեռ աշխատում է նաև «Ռադիո Մարշալում»։

-Փոքր ժամանակ ուզում էի մետրոյի ձայնը լինեի։ Ամեն օր գնայի ու ասեի՝ որ կայարանն ու երբ են փակվում դռները։ Դեռ երազում եմ:

Չի սիրում այսօր խոսել վաղվա մասին։ Իրեն համարում է ներկայի մարդ, բայց ինչով էլ զբաղվի, ուզում է օգտակար ու կարևոր լինել, առավոտյան դրայվով արթնանալ ու սիրով գնալ աշխատանքի:
© Sputnik / Asatur YesayantsԱրմինե Մարգարովա
2012 թ–ին ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը։ Մասնագիտությամբ մարքեթոլոգ է։

Շուրջ 3 տարի է, ինչ աշխատում է բանկում` որպես մարքեթինգի բաժնի ավագ մասնագետ:

-Երբ փոքր էի, երազում էի երգել ու նվագել։

Ապագայում ցանկանում է սեփական բիզնեսն ունենալ, բայց մանրամասների մասին առայժմ չի ուզում խոսել։
Ստանալ կարճ հղումը

Sputnik Արմենիան շարունակում է «Շաբաթվա մարդիկ» նախագիծը, որի շրջանակում լուսանկարիչ Ասատուր Եսայանի դիտակետում հայտնվում են ամենատարբեր մարդիկ՝ հետաքրքիր արտաքինով ու երազանքներով: