Լուսանկարներ

ՀՀԿ-ն նահանջեց. ի՞նչ գործընթացներ եղան այսօր. ֆոտոշարք

© Sputnik / Aram NersesyanՆալբանդյանի փակ փողոցը (մայիսի 2, 2018), Երևան
© Sputnik / Asatur YesayantsՏիգրան Համասյան (մայիսի 2, 2018), «Զվարթնոց» օդանավակայան
© Sputnik / Asatur YesayantsԱրգավանդ գյուղ, ոստիկաններով լի ավտոբուս
© Sputnik / Aram NersesyanԱրշակունյաց պողոտա (մայիսի 2, 2018), Երևան
© Sputnik / Aram NersesyanՏղան` արդարադատության նախարարության շենքի մուտքը փակած ավտոմեքենայի տանիքին (մայիսի 2, 2018), Երևան
© Sputnik / Aram NersesyanԸնդդիմության երթը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Գրիգոր Լուսավորիչ փողոց, (մայիսի 2, 2018), Երևան
© Sputnik / Aram NersesyanԵրևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու «Ելք» ընդդիմադիր խմբակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Երևանի 2750-ամյակին նվիրված պուրակում
© Sputnik / Asatur YesayantsՄաշտոցի պողոտա, (մայիսի 2, 2018), Երևան
© Sputnik / Aram NersesyanՄետրոյի Հանրապետության հրապարակ կայարան, (մայիսի 2, 2018), Երևան
© Sputnik / Asatur YesayantsՄաշտոցի պողոտա, (մայիսի 2, 2018), Երևան
© Sputnik / Asatur YesayantsՀՀԿ–ական Բենիամին Մելքոնյանի No 03-11-0033 անդամատոմսը, որը նա պատռեց Հանրապետության հրապարակում
© Sputnik / Asatur YesayantsԱկտիվիստները փակել են Հանրապետության հրապարակը
© Sputnik / Asatur YesayantsԱկտիվիստներըն արգելափակել են SAS սուպերմարկետի մուտքը
© Sputnik / Aram NersesyanԱկտիվիստները փակել են Հանրապետության հրապարակը
© Sputnik / Asatur YesayantsՄաշտոցի պողոտա, (մայիսի 2, 2018), Երևան
© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրիում հանրապետականների անդամատոմսերը
© Sputnik / Aram NersesyanՀանրապետության հրապարակում
© Sputnik / Aram NersesyanՀանրապետության հրապարակում
© Sputnik / Asatur YesayantsՋավախքից ժամանած ակտիվիստները Մաշտոցի պողոտայում
© Sputnik / Aram NersesyanՀանրապետության հրապարակում
© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում
© Sputnik / Aram NersesyanՀանրապետության հրապարակում
© Sputnik / Asatur YesayantsՀանրապետության հրապարակում
© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյանը Ֆերդինանդ Կարապետյանի ոսկե մեդալով
© Sputnik / Aram NersesyanԱմիրյան փողոց
Ստանալ կարճ հղումը

Հայաստանում առավոտից գրեթե ամբողջ տրանսպորտային ցանցը փակ էր ու կաթվածահար վիճակում էր։ Բաց էր միայն օդային ճանապարհը։ Մարդիկ կամ տանից դուրս չէին գալիս կամ տեղաշարժվում էին բացառապես ոտքով` հազարավոր կիլոմետրեր հաղթահարելով։

Այսօր փակել էին նաև օդանավակայանի ճանապարհը, և թռիչքի պատրաստվող ուղևորները ևս ճանապարհի մի մասը ստիպված էին ոտքով հաղթահարել։

Փողոց դուրս եկած տասնյակ հազարավոր մարդիկ պատերազմական ժամանակների նման ինքնակազմակերպվել ու փակել էին քաղաքի տարբեր հատվածները։ Նրանք փակում էին ոչ միայն փողոցները, այլև պետական հաստատություները, կառավարական շենքերի մուտքերն ու նույնիսկ սուպերմարկետները։

Իսկ երեկոյան ՀՀԿ-ն հայտարարեց, որ կքվեարկի ընդդիմության թեկնածուի օգտին, որը կլինի Նիկոլ Փաշինյանը։

Ովքեր չեն հասցրել անձամբ ականատես լինել համաժողովրդական անհնազանդությանը, Sputnik Արմենիայի ֆոտոթղթակիցների շնորհիվ կարող են լրացնել բացը։