Աշխարհի առաջնության 3-րդ տեղի համար կայացած հանդիպումն ավարտվեց Բելգիայի հավաքականի հաղթանակով։
Ֆուտբոլի հայրենիք համարվող Անգլիան չկարողացավ թեկուզ մեկ գոլ ուղարկել հակառակորդի դարպաս, և հանդիպումն ավարտվեց 2։0 հաշվով։
Բելգիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դարձավ Աշխարհի առաջնության մրցանակակիր: Լավագույն արդյունքը եղել է 4-րդ տեղը 1986 թվականին: