Այս տարի ամուսնացան թագուհի Եղիսաբեթ II–ի միանգամից երկու թոռները` արքայազն Հարին ու արքայադուստր Էժենին։ 2018 թ.ին ամուսնացավ նաև Ավստրիայի արտգործնախարար Կարին Կնայսլը, որի հարսանիքն ուշագրավ էր այն առումով, որ այնտեղ էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին հիշեցնում են ՌԻԱ Նովոստին։
Բազում ամուսնացողներ եղան նաև կինոինդուստրիայի ներկայացուցիչների` դերասանների ու պրոդյուսերների շարքում։ Ամենաքննարկվողների շարքում է «Գահերի խաղը» սերիալի շնորհիվ հայտնի դարձած դերասաններ Քիթ Հարինգթոնի ու Ռոուզ Լեսլիի հարսանիքը։ Ամուսնացավ նաև այնպիսի վառ զույգ, ինչպիսին է դերասանուհի Դերիլ Հանան ու ռոք–երաժիշտ Նիլ Յանգը։