Լուսանկարներ

Անահիտից մինչև Ամատերասու. աշխարհի ծագերի աստվածուհիները Sputnik-ի տոնական ֆոտոշարքում

© CC BY-SA 2.0 / Carole Raddato / Head and left hand from a bronze cult statue of Anahita, a local goddess shown here in the guide of Aphrodite, 200-100 BC, British MuseumԱնահիտ՝ պտղաբերության և սիրո աստվածուհի հին Հայաստանում:
© AFP 2020 / ALEJANDRO ACOSTAԻսիդա՝ Հին Եգիպտոսի ամենանշանակալի աստվածուհիներից մեկը, կանացիության և մայրության խորհրդանիշ։
© CC BY-SA 3.0 / Einsamer Schütze / Statuette of Bastet; Late PeriodԲաստետ՝ ուրախության, սիրո, գեղեցկության, պտղաբերության, կատուների հին եգիպտական աստվածուհի։
© AFP 2020 / PRAKASH MATHEMAԿումարի կամ Կումարի Դևի՝ կենդանի հնդկական աստվածություն Նեպալում։
Gustav KlimtԳուստավ Կլիմտի «Աթենաս Պալլաս» նկարը։ Աթենասը իմաստունության, ողջախոհության, զինվորական մարտավարության և ռազմավարության հին հունական աստվածուհին է։
© AP Photo / Petros Giannakouris«Աֆրոդիտե, Պան և Էրոս» քանդակախումբ, մ.թ.ա. մոտ 100 թվական։
© Sputnik / Asatur Yesayants. Ֆեմիդա՝ արդարադատության հին հռոմեական աստվածուհի։
Pierre BouillonՊիեր Բուլյոնի «Ֆորտունան և մանուկը» նկարը։ Ֆորտունան հաջողության հին հռոմեական աստվածուհի է։
© AFP 2020 / CHANDAN KHANNAԿալի՝ հնդկական մայր աստվածուհին, ավերածությունների խորհրդանիշ։ Պատկերվում է չորս ձեռքով, կապույտ մաշկով երկարամազ կնոջ տեսքով։
© AP Photo / Rajesh Kumar SinghԴուրգան հինդուիզմի ամենահայտնի աստվածուհիներից է։ Նա առասպելներում պայքարում է չարքերի դեմ, աստվածների ու համաշխարհային կարգուկանոնի պահապանն է։
© Photo : Public domainԱմատերասուն արևի աստվածուհի է, ճապոնական սինտո պանթեոնի գլխավոր աստվածություններից մեկը։
Ստանալ կարճ հղումը

Ապրիլի 7-ին Հայաստանում տոնում են Սուրբ Աստվածածնի ավետման օրը։ Այդ օրը նշանավորում է կանանց միամսյակի ավարտը, որը Հայաստանում սկսվում է մարտի 8-ին։

Սուրբ Աստվածածնի ավետման օրը ՀԱԵ հետևորդների համար ամենակարևոր տոներից է. հենց այդ օրը, հավատալիքի համաձայն, Մարիամն իմացել է Հիսուսի ծնունդի մասին ավեստիսը։ Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի կարգադրությամբ Ավետման տոնը հռչակվել է Մայրության օրհնության օր։ Բոլոր հայկական եկեղեցիներում այդ օրը կատարվում է մայրերի օրհնության կարգ։

Sputnik Արմենիան որոշել է հիշել իսկական աստվածուհիներին, որոնք միշտ չէ, որ եղել են մայրության և հանգստության խորհրդանիշ։ Օրինակ, հնդկական պանթեոնի ամենակարևոր աստվածուհիներից մեկը՝ Կալին, խորհրդանշում է ոչ միայն ծնունդ, այլ նաև մահ:

Թեև դա ավելի շուտ բացառություն է, քան կանոն, չէ որ աստվածուհիների մեծամասնությունը մարմնավորում է օջախ, սեր, արդարություն և պտղաբերություն։

Ցանկանում են ավելին իմանալ, դիտեք Sputnik Արմենիայի ֆոտոշարքը։