Լուսանկարներ

Տոկունություն մաղթենք ոստիկաններին. ծառայություն, որ հա՛մ վտանգավոր է, հա՛մ դժվար

© Sputnik / Asatur Yesayants. Հայաստանի ոստիկանության կրթական համալիրի դասախոս, ոստիկանության մայոր Արթուր Հակոբյան
© Sputnik / Aram NersesyanՀայաստանի ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի ծառայության տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Մերի Մինասյան
© Sputnik / Asatur YesayantsԶրույց վեհ գաղափարների շուրջ Հանրապետության հրապարակում՝ հանրահավաքի ժամանակ
© Sputnik / Asatur Yesayants. Հայաստանի ճանապարհային ոստիկանության 1–ին գումարտակի 8–րդ վաշտի ավագ տեսուչ Կամո Պետրոսյան
© Sputnik / Asatur Yesayants. «Սպայկա» ընկերության աշխատակիցներին ուղեկցող ոստիկանները Տիգրան Մեծ և Խանջյան փողոցների խաչմերուկում։ 2019թ–ի ապրիլի 8
© Sputnik / Asatur Yesayants. Ապրիլյան քառօրյայի մասնակիցների բողոքի ակցիան կառավարության շենքի դիմաց։ 2018թ–ի նոյեմբերի 21
© Sputnik / David GalstyanԻրավիճակն Աբովյան փողոցում։ 2018թ–ի ապրիլի 16
© Sputnik / Asatur YesayantsՈստիկանները հեռացնում են ավտոմեքենան երթևեկելի մասից, որը կաթվածահար է արել Մաշտոցի պողոտայի երթևեկությունը։ 2018թ–ի ապրիլի 21
© Sputnik / Asatur YesayantsՈստիկանական շարասյուն Երևանի ոստիկանապետ տեղակալ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ Բաղրամյան պողոտայում։ 2018թ–ի ապրիլի 16
© Sputnik / Asatur Yesayants Ոստիկանները կառավարական շենքի մոտ, 2018թ–ի ապրիլի 18
© Sputnik / Asatur Yesayants Երևանի ոստիկանապետի տեղակալ Վալերիյ Օսիպյանը և «Ելք» խմբակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» բողոքի ակցիայի ժամանակ, 2018թ–ի ապրիլի 13
© Sputnik / Asatur YesayantsՀՀ նախագահի նստավայրը, 2018թ–ի ապրիլի 18
© Sputnik / Asatur YesayantsԵրևան, 2018թ–ի ապրիլի 20
© Sputnik / Asatur YesayantsԻրավիճակն Ազատություն պողոտայում։ 2018թ–ի ապրիլի 20
© Sputnik / Aram NersesyanՀայաստանի ՊՊԾ 5–րդ հատուկ գումարտակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Արմեն Խաչատրյան։
© Sputnik / Aram NersesyanՈստիկանները կառավարական շենքի առջև։ 2018թ–ի մայիսի 2
© Sputnik / Asatur YesayatnsԻրավիճակն Ազատություն պողոտայում։ 2018թ–ի ապրիլի 20
© Sputnik / Asatur Yesayants. Հայաստանի ոստիկանության կրթական համալիրի դասախոս, ոստիկանության մայոր Արթուր Հակոբյան
© Sputnik / Aram NersesyanՀայաստանի ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի ծառայության տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Մերի Մինասյան
© Sputnik / Asatur Yesayants. Հայաստանի ճանապարհային ոստիկանության 1–ին գումարտակի 8–րդ վաշտի ավագ տեսուչ Կամո Պետրոսյան
© Sputnik / Asatur Yesayants. Ոստիկանության ուսումնական կենտրոնի կուրսանտ Ժաննան
© Sputnik / Asatur Yesayants. Ոստիկանության ուսումնական կենտրոնի կուրսանտ Ժաննան
© Sputnik / Aram NersesyanՀայաստանի ՊՊԾ 5–րդ հատուկ գումարտակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Արմեն Խաչատրյան։
Ստանալ կարճ հղումը

Ապրիլի 16–ին Հայաստանում նշում են Ոստիկանության օրը։ Sputnik Արմենիան ֆոտոշարք է պատրաստել և նվիրում է այն այդ բարդ մասնագիտության բոլոր ներկայացուցիչներին։

Հայաստանում և հավանաբար ամբողջ աշխարհում իրավապահ մարմինների նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ։ Մի կողմից մենք հասկանում ենք, որ առանց այդ կառույցի հնարավոր չէ, մյուս կողմից մշտապես բողոքում ենք նրա արդյունավետությունից։ Հասկանում ենք, որ ոստիկանները մինչև կոկորդը թաղված են գործի մեջ, բայց պահանջում ենք անհապաղ արդյունքներ։ Ցանկանում ենք, որպեսզի նրանք իրավունքի իսկական երաշխավորներ լինեն մի կողմից, կարգ ու կանոնի` մյուս կողմից, հաճախ չգիտակցելով, թե որքան բարդ է այդ երկու հասկացությունները համատեղելը։

Հիշենք «թավշյա հեղափոխության» օրերը, երբ ոստիկանության համար հատկապես բարդ էր։ Հենց այդ ժամանակ այդ մարդիկ պետք է ապացուցեին, որ պարտքին հավատարմությունն ամեն ինչից վեր է, իսկ հրամանին հետևելը սուրբ պարտականություն է։ Եվ դա մարդկայնության հետ համատեղելը շատ բարդ է։ Հենց նրանց էին համատարած մատնանշում` պահանջելով մոռանալ պրոֆեսիոնալ պարտքի մասին՝ դիմելով նրանց մարդկային էության մյուս կողմին։

Կեցցեն նրանք, թեև աստված գիտի, թե նրանք որքան վիրավորանքներ, քմծիծաղներ և հարվածներ են ստացել պատահական անցորդներից։ Չէ՞ որ, որքան էլ խաղաղ էր մեր հեղափոխությունը, որոշ քաղաքացիների հիմարությունից ու կոպտությունից ոչ ոք չի ապահովագրել։

Այդ օրերին ստիպված էին ձեռքեր ոլորել, տանել մեկուսարաններ. կարելի էր սպասել երկրի համար ծանր պահերին։ Կարևորը՝ չեն եղել զոհեր ու վիրավորներ։ Եվ դրանում ոստիկանության վաստակը չընդունելն արդար չի լինի։

Նրանք կարողացան չանցնել մարդկայնության սահմանը` հավատարիմ մնալով պարտքին։

Այսօր մենք չենք փնովի ոստիկանությանը. մենք նույնպես մարդ ենք և ամեն ինչ հասկանում ենք։ Տոկոնություն մաղթենք նրանց, մենք ճանաչում ենք լավ ու ազնիվ ոստիկանների, նույնիսկ՝ եթե քաղաքի կենտրոնում օրը ցերեկով Sputnik Արմենիայի թղթակցի գողացված հեռախոսը երկու շաբաթ է չի գտնվում։ Մենք հասկանում ենք, որ նման դեպքերը հազարավոր են։