Լուսանկարներ

Իրանը զորավարժությունների ընթացքում պայթեցրել է ԱՄՆ ավիակրի մանրակերտը․ լուսանկարներ

© AFP 2020 / Satellite image ©2020 Maxar TechnologiesԱմերիկյան ավիակրի մանրակերտը Հորմուզի նեղուցում իրանական զորավարժությունների ժամանակ։
© AFP 2020 / Satellite image ©2020 Maxar TechnologiesԱմերիկյան ավիակրի մանրակերտը նավաքարշի վրա Հորմուզի նեղուցում իրանական զորավարժությունների ժամանակ։
© AFP 2020 / Satellite image ©2020 Maxar TechnologiesԱմերիկյան ավիակրի մանրակերտը Բանդար Աբբասում
© AFP 2020 / Satellite image ©2020 Maxar TechnologiesԱմերիկյան ավիակրի մանրակերտն ու արագընթաց ռազմանավակը, որը Բանդար Աբբասից մոտենում է Հորմուզի նեղուցին։
© AFP 2020 / Satellite image ©2020 Maxar TechnologiesՀորմուզի նեղուց
© AFP 2020 / Satellite image ©2020 Maxar TechnologiesԱմերիկյան ավիակրի մանրակերտը
Ստանալ կարճ հղումը

Իսլամական հանրապետության զինծառայողներն ամերիկյան ավիակրի վրա հարձակումը մշակել են զորավարժությունների ընթացքում։ Պենտագոնն անպատասխանատու ու ոչ խելամիտ է որակել Իրանի պահվածքը։

Իրանի զինծառայողները Հորմուզի նեղուցում «Մեծն մարգարե 14» անվանումով զորավարժություններ են անցկացրել, որին մասնակցել են «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ռազմածովային ու աերոտիեզերական ուժերը։

Իրանում մահապատժի են ենթարկել գեներալ Սոլեյմանիի մասին տվյալներ փոխանցած լրտեսին

Զինծառայողներն ամերիկյան ավիակրի վրա հարձակումը մշակել են մանրակերտի վրա։ Վերջինիս ուղղությամբ հրթիռ է արձակվել մարտական ուղղաթիռից։ Իրանի զինվորականները նաև մշակել են նավը ռազմանավակների և ուղղաթիռների օգնությամբ գրավելու միջոցները։

Բաքուն մեկնաբանել է լայնածավալ ադրբեջանա-թուրքական զորավարժությունների անցկացումը

Պենտագոնը վրդովվել է այս «մանրակերտային» հարձակումից ու Իրանին մեղադրել հարձակողական զորավարժությունների համար։ ԱՄՆ-ն անպատասխանատու և ոչ խելամիտ է որակել Իրանի պահվածքը` միաժամանակ նշելով, որ իրանական զորավարժությունները չեն անդրադարձել Հորմուզի նեղուցի նավագնացության վրա։

Իսրայելը մտնում է մեծ խաղի մեջ. Թուրքիայի ծրագրերը կարող են ձախողվել