ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված ամենամյա «Պողոսյան մրցանակի» հանձնման արարողությունը։
Մրցանակը, որը սկզբում կոչվում էր նախագահական, հիմա՝ «Պողոսյան մրցանակ», տրվել է 19 տարի շարունակ և քաջալերել է շատ գիտնականների, մշակույթի և արվեստի գործիչների։
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել «Պողոսյան» հիմնադրամին՝ ի դեմս համահիմնադիր Ժան Պողոսյանի, այն նշանակալի ներդրման համար, որ 1990-ականներից սկսած նրանք կատարել են Հայաստանում՝ իրականացնելով տասնյակ հումանիտար ծրագրեր, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մրցանակաբաշխության կազմակերպման համար:
Նախագահ Սարգսյանը միևնույն ժամանակ հայտնել է, որ շարունակելու է համագործակցել նաև Պողոսյան ընտանիքի հետ՝ հետագայում սահմանելու նոր նախագահական մրցանակ, որը կունենա ավելի լայն ընդգրկում և միջազգային մակարդակ: