Լուսանկարներ

Առաջնագծից հեռու, բայց հրաձգության ներքո․ ինչպիսի՞ն է Ստեփանակերտն այս օրերին

© Sputnik / Aram NersesyanՏղամարդիկ՝ Ստեփանակերտի օրվա առթիվ շնորհավորական պաստառի դիմաց։ Քաղաքը տոնը նշել են պատերազմի սկզբից մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 26-ին
© Sputnik / Aram NersesyanՏղաները տան համար հաց են գնել
© Sputnik / Aram NersesyanМирная жизнь в Степанакерте
© Sputnik / Aram NersesyanՊապը շուկայում ավանդական սուրճ է եփում
© Sputnik / Aram NersesyanԸնտանիքը Արցախի սահմանամերձ գյուղերից Ստեփանակերտ է տեղափոխվել
© Sputnik / Aram NersesyanՏղամարդը ցայտաղբյուրից ջուր է խմում
© Sputnik / Aram NersesyanԺպտացող զինծառայողը քաղաքային ավտոբուսում
© Sputnik / Aram NersesyanԿյանքը շարունակվում է․ ղարաբաղյան հյութեղ նռները շուկա են բերում
© Sputnik / Aram NersesyanՍտեփանակերտի փողոցներում անցորդները պակասել են, բայց դեռ կան
© Sputnik / Aram NersesyanԵրեխաները թաքստոցում, փոքրիկները չեն ընկճվում
© Sputnik / Aram NersesyanՔաղաքով մեկ զինծառայողներ են
© Sputnik / Aram NersesyanԿյանքը Ստեփանակերտում շարունակվում է․ հենց այսպիսի կյանքի համար է ճակատում պատերազմ մղվում
© Sputnik / Aram NersesyanՍտեփանակերտում արևոտ եղանակ է
© Sputnik / Aram NersesyanՊապը կանգնել է Արցախի խորհրդանիշներով պաստառների դիմաց և մտորում է
© Sputnik / Aram NersesyanԱմբողջ քաղաքում Արցախի դրոշներ են, դա կապված չէ առաջնագծում տիրող իրավիճակի հետ։ Ստեփանակերտը միշտ է այդպիսին
© Sputnik / Aram NersesyanՀուզիչ լուսանկար. տղան նայում է խաղալիքների փակ խանութի ցուցափեղկին
© Sputnik / Aram NersesyanԳրեթե բոլոր խանութները փակ են, սա հատուկենտ գործոց մթերային խանութ մեկն է
© Sputnik / Aram NersesyanԸնտանիքը հավաքվել ու թաքստոց է գնում
© Sputnik / Aram NersesyanՄեքենան առաջին անհրաժեշտության իրեր՝ դեղորայք ու մթերք է ռազմաճակատ տանում
© Sputnik / Aram NersesyanՔաղաքի բոլոր սրճարանները փակ են, բայց երիտասարդները չեն ընկճվում
© Sputnik / Aram NersesyanՉնայած պատերազմին՝ կինը ժենգյալով հաց է պատրաստում
© Sputnik / Aram NersesyanԿանայք Ստեփանակերտի կենտրոնում գտնվող նստարանին նստած զրուցում են. գլխավոր թեման առաջնագծում տիրող իրավիճակն է
© Sputnik / Aram NersesyanՔաղաքում ոստիկանները պարեկություն են իրականացնում. նրանք կողքին տարեց զույգ է քայլում
© Sputnik / Aram NersesyanԱղավնիները ճախրում են եկեղեցու շուրջ
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020

Չնայած հակառակորդի սադրանքներին և մի քանի կիլոմետր այն կողմ չդադարող հրետակոծություններին, Ստեփանակերտում կյանքը շարունակվում է:

1994 թվականից հետո Ստեփանակերտն առաջին անգամ հայտնվել է կրակի տակ։ Պատերազմը ներխուժել է քաղաքացիների կենցաղ, հիշեցրել ղարաբաղյան պատերազմի առաջին տարիները։

Մայրաքաղաքի բնակիչները սարսուռով են հիշում սեպտեմբերի 27-ի առավոտը, երբ Ադրբեջանի ԶՈւ-ն սկսեց հրետակոծել։ Ու թեև նրանք համոզված էին, որ թշնամին արթուն է, սակայն լայնամասշտաբ պատերազմն ասես հետ է տվել ժամանակն ու հիշեցրել 90-ականների շրջափակումը։ Այժմ Ստեփանակերտի բնակիչները նորից սովորում են հարմարվել նոր պայմաններին։ Նրանք արդեն երկու գիշեր է՝ ստիպված են ապրել նկուղներում ու հատուկ թաքստոցներում։

Sputnik Արմենիայի ֆոտոշարքը պատմում է քաղաքի բնակիչների առօրյայի մասին ռազմական դրության պայմաններում։ Գիշերը մթության մեջ ննջող Ստեփանակերտում , նույնիսկ մթերային խանութների մեծ մասը փակ է, շուկան աշխատում է միայն որոշակի ժամերի։ Չեն գործում դպրոցները, մանկապարտեզներն ու բուհը։ Միայն դեղատներն են շուրջօրյա աշխատում, հիվանդանոցներում վիրավորների թիվն ավելանում է. նրանց շարքում կան ինչպես զինծառայողներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ։

Սակայն քաղաքացիները ոչ միայն ըմբռնումով են մոտենում իրավիճակին, այլև չեն ընկճվում։ Նրանք ամուր կանգնած են իրենց հողի վրա ու ամեն կերպ շարունակում են աջակցել ճակատին և առաջին անհրաժեշտության իրեր հավաքում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Առաջին լուսանկարներն առաջնագծից. #ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Ըստ թեմայի

ՊԲ-ն շարունակում է ոչնչացնել ադրբեջանական բանակի զինվորականներին և մարտական տեխնիկան
Վերջին 3 ժամում Ադրբեջանը կորցրել է ևս 12 տանկ. տեսանյութ
Հայկական զինուժը խոցել է հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյունը. տեսանյութ
Երևանի ավագանու 5 անդամ կամավոր մեկնել են Արցախ