Լուսանկարներ

Նրանց աչքերում հույս ու սպասում կա. պատերազմ տեսած արցախցի փոքրիկների լուսանկարները

© Sputnik / Armenuhi MkhoyanՆարեկ՝ 11 տարեկան, Մարտակերտից է։ Երազում է զինվոր դառնալ ու վերադառնալ Արցախ։
© Sputnik / Armenuhi MkhoyanՆունե՝ 2 տարեկան. Արցախի Մաճկալաշեն գյուղից
© Sputnik / Armenuhi MkhoyanՓայլակ՝ 15 տարեկան. Քաշաթաղի Շիրակ գյուղից, կարոտել է իր գյուղն ու դասընկերներին, երազում է վերադառնալ Արցախ
© Sputnik / Armenuhi MkhoyanՀայկ՝ 13 տարեկան, Ստեփանակերտից է։ Հայրը ռազմաճակատում է, ուզում է գործարար դառնալ, վերադառնալ և շենացնել Արցախը։
© Sputnik / Armenuhi MkhoyanԱնի՝ 7 տարեկան, Քաշաթաղի Իշխանաձոր գյուղից է։ Երազում է խաղաղության մասին, ուզում է երգչուհի դառնա։
© Sputnik / Armenuhi MkhoyanՆարեկ՝ 2.5 տարեկան, Ստեփանակերտից է։ Վախենում է աղմուկից։
© Sputnik / Armenuhi MkhoyanԱնգելինա՝ 11 տարեկան, Ստեփանակերտից։ Երազում է խաղաղություն նկարել ու վերադառնալ Արցախ։
© Sputnik / Armenuhi Mkhoyan Նոյ՝ 4 տարեկան, Մաճկալաշեն գյուղից է։ Հայրը առաջնագծում է շատ է կարոտել հայրիկին, վախենում է կրակոցներից, երազում է վերադառնալ Արցախ։
© Sputnik / Armenuhi MkhoyanԿարեն՝ 4 տարեկան, Ստեփանակերտից է։ Հայրն առաջագծում է, վախենում է սև ինքնաթիռներից, երազում է վերադառնալ Արցախ։
© Sputnik / Armenuhi MkhoyanԱնգելինա՝ 6 տարեկան, Մարտակերտից է։ Ուզում է նորից դպրոց գնալ, կարոտել է դասընկերուհուն՝ Սիլվիկին, երազում է վերադառնալ Արցախ։
© Sputnik / Armenuhi MkhoyanՎիկտոր՝ 12 տարեկան, Քաշաթաղի Կումայրի գյուղից է։ Երազում է վերադառնալ Արցախ։
© Sputnik / Armenuhi MkhoyanԿարոլինա՝ 4 տարեկան, Կոճղուտից է։ Կարոտել է հայրիկին, երազում է վերադառնալ Արցախ։
© Sputnik / Armenuhi Mkhoyan Գևորգ՝ 4 տարեկան, Քաշաթաղի Իշխանաձոր գյուղից է։ Երազում է վերադառնալ Արցախ։
© Sputnik / Armenuhi MkhoyanԳալինա՝ 10 տարեկան, Ստեփանակերտից է։ Ուզում է պատերազմն ավարտվի, որ ինքը վերադառնա Արցախ։
© Sputnik / Armenuhi Mkhoyan Վարդան 1 տարեկան, Քաշաթաղից է։
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020

Արցախից ժամանակավոր Հայաստան տեղափոխված երեխաները հիմա ապահով և անվտանգ են, բայց բոլորի աչքերի տխրությունը խոսում է պատերազմի մասին: Նրանք ցանկություններ ու նպատակներ ունեն, բայց նրանց միավորում է մեկ ընդհանուր երազանք՝ խաղաղություն և վերադարձ հայրենի Արցախ:

Գյումրիում ժամանակավոր ապաստան գտած արցախցի փոքրիկների աչքերը լի են խաղաղության և հայրիկների վերադարձի սպասումով։ Նրանք վախենում են կրակոցների ձայներից, բայց երազում են վերադառնալ հայրենի Արցախ, շարունակել իրենց մանկական խաղերը բակի` արդեն հարազատ դարձած ընկերների հետ, հաճախել դպրոց ու մանկապարտեզ։

Մոսկվայից` Մոսկովյան․ Նարինե Աբգարյանն օգնում է արցախցի կանանց. լուսանկարներ

Անմեղ մանուկները վստահ են` այս օրերին իրենց մենակ թողած ու առաջնագծում հայրենիքը պաշտպանող հայրիկներն ու ավագ եղբայրները շուտով խաղաղություն կկերտեն իրեն սիրելի Արցախում։

Sputnik Արմենիայի ֆոտոշարքում նրանք ժպտում են ու պատմում իրենց երազանքների մասին։

Նշենք, որ վերջին տվյալներով` Արցախում ադրբեջանա–թուրքական ագրեսիայի հետևանքով ապաստան են գտել 90 հազար արցախցիներ։

Ըստ թեմայի

Բնակիչների 30 տոկոսը քաղաքում է, կան նաև երեխաներ. Ստեփանակերտի քաղաքապետ
Ինչն է միավորել գյումրեցի վաստակավոր նկարչին, 6-ամյա երեխային ու ադիբուդի վաճառողին
«Երազում եմ տեսնել հայրիկիս, միայն դա եմ երազում»․ արցախցի երեխաները՝ իրենց առօրյայի մասին