Լուսանկարներ

Ջոն Տրավոլտայի «նոր ատրճանակն» ընդդեմ կորոնավիրուսի. համավարակի դարաշրջանի վառ գրաֆիտիներ

© AFP 2020 / Emmanuel DunandՋոն Տրավոլտայի և Սամուել Լ. Ջեքսոնի պատկերը՝ Թել Ավիվում. ատրճանակների փոխարեն ջերմաչափեր են
© AFP 2020 / Josep LagoԻտալացի փողոցային նկարիչ TvBoy-ի «Երեք պատվաստանյութ» գրաֆիտին, որը նմանեցվել է Ռաֆայելի «Երեք գրացիա» կտավին. Բարսելոնա
© REUTERS / Francis MascarenhasՏղան անցնում է գրաֆիտիի կողքով. Մումբա, Հնդկաստան
© AFP 2020 / Raul ArboledaԳրաֆիտի Բոգոտայում. Կոլումբիա
© AFP 2020 / Mohammed AbedԳրաֆիտի Գազա քաղաքում
© AFP 2020 / Sujit JaiswalՏղամարդն անցնում է գրաֆիտիի կողքով. Մումբա, Հնդկաստան
© AFP 2020 / Yuri Cortez«Միասին կհաղթենք COVID-19»–ին. Վենեսուելայի ու Ռուսաստանի դրոշների պատկերով գրաֆիտին՝ Կարակասում
© AFP 2020 / Punit ParanjpeԳրաֆիտին հիշեցնում է սոցիալական հեռավորության մասին. Մումբա, Հնդկաստան
© AP Photo / Jerome DelayCOVID-19-ի պատկերով գրաֆիտիի մոտով անցնող երեխա ՀԱՀ-ում
© AFP 2020 / Adek BerryԳրաֆիտի Ջակարտայում. Ինդոնեզիա
© AFP 2020 / Yuri CortezՊաշտպանիչ դիմակով բուժաշխատողը գրաֆիտիի մոտ. Կարակաս
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը աշխարհում

Ինչպես է սթրիթ արտն արտացոլում համավարակի դարաշրջանի անհավատալի իրողությունը՝ դիտեք աշխարհի տարբեր երկրների գրաֆիտիների վառ ֆոտոշարքում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին COVID-19 կորոնավիրուսի բռնկումը համավարակ հայտարարեց: Ջոնս Հոպկինսի համալսարանի (Բալթիմոր, ԱՄՆ) տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով վարակվել է մոլորակի ավելի քան 115 միլիոն մարդ, ավելի քան 2,5 միլիոն վարակված մահացել է:

Նկարիչներն ու կրեատիվ անձինք նույնիսկ այս «մութ ժամանակներում» կյանքում գույներ են գտնում։ Կորոնավիրուսի թեմայով վառ ու արտահայտիչ գրաֆիտիները հայտնվել են տարբեր երկրներում ու անմիջապես գրավում են հանրության ուշադրությունը: Ժանրը մեկն է, իսկ բովանդակությունը` խիստ բազմազան։ Բուռն գույների միջոցով հեղինակները  կոչեր են անում, հույս, վախեր ու հեգնանք արտահայտում:

Հեղինակների երևակայությունը սահմաններ չի ճանաչում, իսկ նրանց մեսիջները հասկանալի են ոչ միայն տեղի բնակիչների, այլև մոլորակի բոլոր մարդկանց համար։ Չէ՞ որ բոլորին մի խնդիր է միավորել։

ՆԱՍԱ-ի սարքը վայրէջքից հետո Կարմիր մոլորակի առաջին լուսանկարներն է արել

Ըստ թեմայի

Հիասքանչ ու կատարյալ․ ոսկե հատմանը  համապատասխանող դեմք ունեցող աստղերի լուսանկարները
Դիմակներ, բայց բոլորովին ուրիշ. ինչ տեսք ունի Վենետիկն առանց ավանդական դիմակահանդեսի
Վայրի և անսպասելի. այս մոդելները գերել են Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսին