ԵՐԵՎԱՆ, հուլիսի 1-Sputnik. Ղազախստանի խորհրդարանի մեջլիսի (ստորին պալատ) պատգամավորները հաստատել են Եվրասիական տնտեսական միությանը Ղրղըզստանի միանալու մասին պայմանագրի վավերացումը, հաղորդում է ՌՒԱ Նովոստին։
Ղրղըզստանը մայիսի 22–ին ավարտել է ԵՏՄ–ին երկրի միանալու ներպետական ընթացակարգերը։
«Մենք 2015-2017թթ. կարճաժամկետ շրջանում սպասում ենք Ղազախստանի և Ղրղըզստանի Հանրապետության միջև ապրանքաշրջանառության ավելացում ավելի քան երկու անգամ։ Առավելապես Ղրղըզստանի Հանրապետություն արտահանվում են ցորեն, քարածուխ, երկաթից հարթ գլաններ և չօրինականացված պողպատ, ալյուր, կրաքարային ֆլյուս»,– պատգամավորներին ասել է ազգային տնտեսության նախարար Երբոլատ Դոսաևը, ում մեջբերում է «Նովոստի–Ղազախստան» գործակալությունը։
ԵՏՄ–ին Ղրղըզստանի միանալու մասին պայմանագիրը ստորագրվել է անցած տարվա դեկտեմբերին Մոսկվայում` Գերագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում։ Սակայն հանրապետության փաստացի միացումը տեղի կունենա միայն միության բոլոր անդամ երկրներում վավերացման ներքին ընթացակարգերն ավարտելուց հետո։
ԵՏՄ–ն միջազգային ինտեգրացիան միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է այս տարվա հունվարի 1–ից։ Այժմ ԵՏՄ–ի անդամներ են` Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը և Ղազախստանը։ Միությունը ենթադրում է ԵՏՄ երկրների միջև ապրանքների, ծառայությունների, կապիտալների և աշխատանքային ռեսուրսների ազատ տեղափոխություն։