ԵՐԵՎԱՆ, հուլիսի 22– Sputnik. Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամպն ընտրողներին ներկայացրած ուղերձում իր մրցակցին` Հարավային Կարոլինայից նահանգապետ Լենդսի Գրեմին, «ապուշ» է անվանել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Huffington Post–ին։
Բլաֆթոն քաղաքում դիմելով իր կողմնակիցներին նախընտրական հանդիպման ժամանակ` Թրամպը պատմել է, թե ինչով է պայմանավորված եղել նրա ցասումը Գրեմի նկատմամբ։
«Այսօր հեռուստացույցով դիտում էի այդ ապուշին` Լինդսի Գրեմին, նա ինձ հիմար անվանեց։ Ես փորձում եմ լավը լինել, ես շատ եմ աշխատում նրա համար, որպեսզի լավը լինեմ»,– մեջբերում է հրատարակությունը ԱՄՆ նախագահի թեկնածուի խոսքերը։ Բացի այդ, Թրամպն իր մրցակցին «բացարձակ թեթևքաշային» է անվանել և տվել նրա հեռախոսահամարը, որից հետո առաջարկել իր կողմնակիցներին` զանգահարել Գրեմին։
Դոնալդ Ջոն Թրամփը ծնվել է 1946թ.–ի հունիսի 14–ին Նյու Յորքի Քվինս շրջանում։ Նրա հայրը` Ֆրեդերիկ Թրամփը, շինարար է եղել` մասնագիտացած Քվինսի, Սթաթեն Այլենդի և Բրուքլինի շրջաններում միջին խավի համար բնակարանների նախագծեր մշակելու և կյանքի կոչելու մեջ։