Քաղաքականություն
Личная страница "ВКонтакте"

Փաստաբան. Ինտերպոլը հրաժարվեց Ստերլիգովին որոնելուց քաղաքական պատճառներով

Ստանալ կարճ հղումը

Ինտերպոլը հրաժարվեց Ադրբեջանի նախաձեռնած` ռուս գործարար Ստերլիգովի որոնումներից, քանի որ քաղաքական նկատառումներով հետապնդվող անձանց որոնումը հակասում է կազմակերպության կանոնադրությանը, հայտնել էնրա փաստաբան Արթուր Հայրապետովը

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի–Sputnik. Ինտերպոլը դադարեցրեց ռուս գործարար Ստերլիգովին որոնելու աշխատանքները, այժմ նա կարող է հանգիստ տեղաշարժվել աշխարհում, հայտնել է նրա փաստաբան Արթուր Հայրապետովը:

Ավելի վաղ Ադրբեջանը գործարար Ստերլիգովին Լեռնային Ղարաբաղ կատարած այցի համար միջազգային որոնում էր հայտարարել` որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը:

Փաստաբանը պարզաբանել է, որ Ստերլիգովը որոնվեց ընդամենը 15 օր, որից հետո Ինտերպոլը չեղյալ հայտարարեց որոշումը:

«Ինտերպոլը բավարարեց պաշտպանական կողմի բողոքը և Ադրբեջանի կողմից իմ պաշտպանյալի նկատմամբ բողոքը ճանաչեց քաղաքական, ինչը հստակորեն արգելված է այդ կազմակերպության կանոնադրությամբ, — պարզաբանել է Հայրապետովը: — Գերման Լվովիչն այժմ կարող է ազատ տեղաշարժվել և հատել ցանկացած սահման»:

Ավելի վաղ գործարարը փորձել էր վերադառնալ չճանաչված Լեռնային Ղարաբաղի հանրապետությունից Մոսկվա, սակայն Հայաստանի օդանավակայանում օդանավ նստելու փորձի ժամանակ զգուշացվել էր այն մասին, որ իրեն կարող են ձերբակալել:

Ռուս գործարար, հայտնի ֆերմեր և «Ալիսա» ապրանքային բորսայի հիմնադիր Գերման Ստերլիգովը լքել էր Ռուսաստանը և տեղափոխվել ընտանիքով Լեռնային Ղարաբաղ, իսկ հուլիսի 22-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել Ստերլիգովի նկատմամբ, նրան մեղադրանք էր ներկայացվել պետական սահմանի և անձնագրերի մասին օրենքը, ինչպես նաև Ադրբեջանի միգրացիոն օրենսգրքի պահանջները խախտելու համար: