Քաղաքականություն
© Sputnik / Руслан Шалапуда

Ցուցարարները Քիշինևում նախագահի նստավայրի մոտ բողոքի ֆլեշմոբ են կազմակերպել

Ստանալ կարճ հղումը

ույցին մասնակցում էին շուրջ 100 մարդ, նրանք պահանջում էին Մոլդովայի ղեկավարության հրաժարականը, ինչպես նաև խորհրդարանի հատուկ նիստի գումարում

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի– Sputnik. Քիշնևում չորեքշաբթի առավոտյան Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտիի նստավայրի դիմաց շուրջ 100 մարդ ցույց է անցկացրել` պահանջելով հանրապետության ողջ ղեկավարության հրաժարականը, հաղորդում է Sputnik Մոլդովան։

Ակցիան ընթացել է ֆլեշմոբի ձևաչափով։ Ցուցարարները մոտեցել են շենքին, որտեղ գտնվում է երկրի ղեկավարության նստավայրը, և թմբուկների ու կաթսաների թակոցների տակ պահանջել «նախագահի արթնացումը»։ Բողոքի ակցիայի մասնակիցները դրանով արտահայտել են իշխանությունների գործողություններից իրենց դժգոհությունը։ Sputnik Մոլդովան ակցիայի վայրից վարել է տեքստային հեռարձակում ։

«Uniagroprotect» ֆերմերների ասոցիացիայի նախագահ Ալքեսանդր Սլուսարը ցուցարարների հետ միասին վանկարկել է. «Oligarhii la gunoi, vrem tara inapoi!» (օլիգարխաներին գցեք աղբանոց, վերադարձրեք մեր երկիրը)։

«Ողջ պետական համակարգը փտել է։ Իշխանությունները կախված են օլիգարխներից, իսկ նրանք շարունակում են թալանել երկիրը։ Նախագահը լուռ հետևում է, թե ինչ է կատարվում հանրապետությունում»,– հայտարարել է Սլուսարը։

Ավարտելով կեսժամանոց ցույցը` ցուցարարները վերադարձել են հրապարակ, որտեղ տեղադրել են վրաններ։ Նրանք խոստացել են օրվա երկրորդ կեսին ցույց կազմակերպել կառավարության շենքի մոտ։

Մոլդովայում երկու շաբաթ շարունակ տեղի են ունենում DA (Demnitate si adevar` «Արժանապատվություն և ճշմարտություն») քաղաքացիական հարթակի ներկայացուցիչների բողոքի ակցիաները։ Սեպտեմբերի 6–ին և 13–ին տեղի են ունեցել երկու զանգվածային ակցիաներ։ Պլատֆորմի մասնակիցները կոչ են անում երկրի ղեկավարությանը հրաժարական տալ և անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ և նախագահի ուղիղ ընտրություններ (այժմ երկրի ղեկավարին ընտրում է խորհրդարանը)։